Ժամանակը չի սպասում անգլ.՝ Burning Daylight | |
---|---|
Հեղինակ | Ջեկ Լոնդոն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն և արկածային |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էլամե Հարնիշ |
Ստեղծման տարեթիվ | 1910 |
Նկարագրում է | Ալյասկա |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Macmillan Publishers |
Հրատարակման տարեթիվ | 1910 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/london/lockgold/lockgold.html |
Burning Daylight Վիքիպահեստում |
«Ժամանակը չի սպասում» (անգլ.՝ Burning Daylight), վեպ, որի հեղինակն է ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնը։ Վեպը Էլամ Հարնիշ անունով խառնակչի մասին է՝ Ժամանակը չի սպասում մականունով։ Գիրքը լույս է տեսել 1910 թվականին։ Վեպի հերոսի նախատիպը գործարար Ֆրենկ Սմիթն է՝ Սան Ֆրանցիսկոյից[1]։
Էլամ Հարնիշը բնույթով խաղացող է, ում ամբողջ կյանքը խաղ է թվում։ Խելացի և ցինիկ խաղի շնորհիվ նա վաստակում է միլիոններ։ Հաջողակ բիզնեսմենն ապրում էր ջունգլիի օրենքներով, քանի դեռ չէր հանդիպել տպագրուհի Դիդ Մեսոնին։ Այդ րոպեից նրա կյանքը սիրո բարերար ազդեցությամբ փոխվում է, նա դառնում է անկեղծ մարդ, ինքնակամ հրաժարվում է իր կարողությունից և կնոջ հետ տեղափոխվում է՝ ապրելու համեստ ռանչոյում։ Մի անգամ նա գտնում է ոսկու հանք և հին գրգիռը նորից արթնանում է նրա մեջ։ Բայց կնոջ շնորհիվ նա նորից վերադառնում է իր արժեքներին և Հարնիշը հրաժարվում է նյութական հարստություններից՝ հօգուտ հոգու հանգստության։
Գիրքն արժանացավ հանրության հավանությանը, սակայն չունեցավ «Մարտին Իդեն»-ի համբավը։ Քննադատները գնահատեցին սցենարի ճշմարտացիությունը, բայց նշեցին, որ պատմությունն ամբողջովին ունի գրականական վարժությունների տեսք։ Հանրության կողմից սառը վերաբերմունքի պատճառներից մեկն էր վեպի ուրախ ավարտը[2].
«Ժամանակը չի սպասում» վեպը միանգամ չէ, որ էկրանավորվել է.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակը չի սպասում (վեպ)» հոդվածին։ |
|