Ժան-Էտիեն Գետար ֆր.՝ Jean-Étienne Guettard | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1715 |
Ծննդավայր | Étampes |
Մահացել է | հունվարի 7, 1786 (70 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազդվել է | René Antoine Ferchault de Réaumur? |
Մասնագիտություն | ֆոնդապահ, բուսաբան, երկրաբան, հնէաբան և բնագետ |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Jean Étienne Guettard Վիքիպահեստում |
Ժան-Էտիեն Գետար(ֆր.՝ Jean-Étienne Guettard, սեպտեմբերի 19, 1715, Étampes - հունվարի 7, 1786, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի բնագետ և հանքաբան, ծնվել է Փարիզի մերձակայքում գտնվող Էթամպս քաղաքում։
Ժան-Էտիեն Գետարը ծնվել է 1715 թվականի սեպտեմբերի 22-ին Էտամպ համայնքում։ Մանկության տարիներին բույսերի մասին գիտելիքներ ստացել է պապիկից՝ բուսաբան և դեղագետ Ֆրանսուա Դեկուրենից։ Սովորել է Էտամպում, ապա ընդունվել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Իսկ ավելի ուշ ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։
Մահացել է Փարիզում՝ 1786 թվականի հունվարի 7-ին։
1741 թվականին նա ստացել է գիտությունների թեկնածուի կոչում իր Frequentior hodie quam olim febris maligna աշխատանքի համար։ Հետամուտ լինելով բուսաբանության ուսումնասիրությանը Ֆրանսիայի և այլ երկրների տարբեր մասերում՝ նա մեծ ուշադրության է արժանացել։ Նրա ուշադրությունն ուղղված էր հանքանյութերին և ապարներին։ 1746 թվականին նա Փարիզի Գիտությունների ակադեմիային փոխանցել է հուշագրեր օգտակար հանածոների և ապարների բաշխման մասին, և դրանք միաժամանակ ուղեկցվում էին տեղանքի քարտեզով, որի վրա նա արձանագրել էր իր դիտարկումները։ Ուստի, ինչպես նշում է Քոնբիրը, նա այդպիսով «առաջինն է կատարել իրագործումը Մարտին Լիստերի կողմից տարիներ առաջ առաջարկված երկրաբանական քարտեզների գաղափարը»[1][2]։ 1747 թվականից Գուեթթարդը աշխատել է Օռլեանի դուքս Լուիի աջակցությամբ՝ որպես անձնական բժիշկ և բուսաբան։ 1752 թվականին նրա մահից հետո շարունակել է աշխատել Օռլեանում ՝ նրա որդի՝ Լուի-Ֆիլիպ I-ի աջակցությամբ[3]։ Ճանապարհորդությունների ընթացքում նա հավաքել էր բրածոների մեծ հավաքածու, բայց հստակ գաղափարներ չուներ շերտերի հաջորդականության մասին։ Նաև հայտնաբերել էր կաոլինի մի քանի հանքավայրեր Նորմանդիա ուղևորության ընթացքում։ Բացի այդ, Ժան-Էթյեն Գուեթթարդը ուսումնասիրել է բուսաբանությունը[4][5]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Էտիեն Գետար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Էտիեն Գետար» հոդվածին։ |
|