Ժերալդ Նևյո

Ժերալդ Նևյո
ֆր.՝ Gérald Neveu
Ծնվել էօգոստոսի 10, 1921(1921-08-10)[1]
ԾննդավայրՄարսել
Վախճանվել էփետրվարի 28, 1960(1960-02-28)[1] (38 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
ԳերեզմանCimetière parisien de Thiais
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա

Ժերալդ Նևյո (ֆրանսերեն՝ Gérald Neveu. օգոստոսի 10, 1921(1921-08-10)[1], Մարսել - փետրվարի 28, 1960(1960-02-28)[1], Փարիզ), 20-րդ դարի ֆրանսիացի բանաստեղծ, ով ոմանց բնորոշմամբ եղել է ամենանուրբը poètes maudits / անիծված բանաստեղծներ անվանվածների մեջ: Ծնվել է Մարսելում, Լուի Նևյոյի և Մարթա Բոնոյի ընտանիքում։ Կորցնելով ընտանիքն ու աշխատանքը և դառնալով հարբեցող՝ ապրել է որպես թափառաշրջիկ ու երազամոլ, քնել է ընկերների արվեստանոց-ստուդիաներում, անօթևանների ապաստարաններում կամ հոգեբուժական կլինիկաներում[2][3] (Արտոյի հետ նա էլ է փորձության ենթարկվել էլեկտրաշոկերով)[2][3]։ 1947 թվականից եղել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ։ 1950 թվականին ծանոթացել ու մտերմացել է Ժան Մալրյոյին, որի հետ հիմնադրել է Action poétique ամսագիրը: Մահից մի քանի ամիս առաջ եկել է Փարիզ, որտեղ մի օր նրան մահացած են գտել: Ընդ որում՝ մահվան պատճառը մնում է անհայտ։ Նրա դրամապանակում կար ընդամենը մի թուղթ, որտեղ գրված էր «առանց մազերի, առանց ատամների, առանց փողի, առանց կնոջ, առանց բնակարանի և այլն»[2]:

Ընտրյալ մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժերալդ Նևյոն աշխատակցել է գրախոսություններ տպագրող հանրահայտ Les Cahiers du Sud հանդեսին, ինչպես նաև Action Poétique ամսագրին։

Բանաստեղծական ժողովածուներ

  • 1960. Յոթ պատվիրանները / Les Sept commandements
  • 1967. Խավար վառարան / Fournaise obscure
  • 1973. Էական մենություն / Une solitude essentielle
  • 1992. Բանաստեղծություններ 1945-1960 թթ. / Poèmes 1945-1960
  • 1993. Comme les loups vont au désir: toujours pour toi, Éditions Comp'act, Seyssel

Ծանոթագրություններ և արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Slavík, Ivan, Rozklenout srázné, p. 86; Olomouc 1993
  3. 3,0 3,1 col. Bytosti schopné zemřít, pp. 65.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jean Malrieu, Gérald Neveu, Paris, Seghers, coll. « Poètes d'aujourd'hui », 1974
  • Robert Sabatier, La poésie du Vingtième siècle, vol. III - Métamorphoses et modernité, Paris, Albin-Michel, 1988 (ISBN 2-226-03398-X), « Gérald Neveu », p. 414-416