Ժյուլ Բերրի ֆր.՝ Jules Berry | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Պուատիե |
Մահացել է | ապրիլի 23, 1951[1][2][4][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[5] |
Գերեզման | Պեր Լաշեզ[6] և Grave of Berry |
Կրթություն | Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոդերասան և թատրոնի դերասան |
Համատեղ ապրող(ներ) | Ժանա Մարկեն, Suzy Prim? և Josseline Gaël? |
Ժյուլ Բերրի (ֆր.՝ Jules Berry, փետրվարի 9, 1883[1][2][3][…], Պուատիե - ապրիլի 23, 1951[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի դերասան և ռեժիսոր։
Ժյուլ Բերրիի իրական անունը եղել է Մարի Լուի Ժյուլ Պոֆիշե։ Նրա ծնողները եղել են երկաթե իրեր վաճառող և ապրել են այդ ժամանակի ֆրանսիական Պուատու պրովինցիայում։ Նա ուներ երկու եղբայր։ 1888 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Փարիզ[7]։ Այնտեղ Բերրին ավարտել է Լյուդովիկոս Մեծի լիցեյը, ապա Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց։
Թատրոնի հանդեպ հետաքրքրությունը Բերրիի մոտ առաջացել է ուսման տարներին։ Քասթինգի արդյունքներով նա ընդունվել է Անտուան Սիմոն Բերյոյի (Théâtre Antoine-Simone Berriau) թատրոնում Լենո Էննիկի La Mort du duc d’Enghien և Արթուր Շնիցլերի Perroquet vert պիեսներում խաղալու համար։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Ժյուլ Բերրին երիտասարդ ժամանակ[8] |
Հետագայում նա խաղացել է Théâtre de l’Ambigu-Comique և Théâtre de l’Athénée թատրոններում։ Լիոնում շրջագայությունների ժամանակ նրա վրա ուշադրություն է դարձրել Ժան Ֆրանսուա Պոնսոնը և աշխատանքի ընդունել Բրյուսելի Théâtre Royal des Galeries Saint-Hubert թատրոնում՝ 12 տարով։ Բրյուսելի հանդիսատեսը ջերմությամբ է ընդունում դերասանին․ այնտեղ նրա ամենահայտնի աշխատանքներից է Le Mariage de Mademoiselle Beulemans-ը։
Հետո Բերրին խաղացել է հաջողություն ունեցած 30 ներկայացումներում, որ բեմադրվել են Աշարա Մարսելի, Ալֆրեդ Սավուարի, Լուիս Վերնյոյի և Ռոժե Ֆերդինադի պիեսների հիման վրա։ Կինոյում Բերրիի առաջին դերերից մեկը եղել է «Օլիվեր Կրոմվել» (1911) համր ֆիլմում, որը նկարահանել է Անրի Դեֆոնտեն։ Դերասանի առաջին հնչյունային ֆիլմը եղել է Mon coeur et ses millions (1931), որում նկարահանվել է նաև Սյուզի Պրիմը։ Իր կարիերայի ընթացքում Բերրին նկարահանվել է 89 ֆիլմում։
Ժյուլ Բերրին հաճախ համարվում է ֆրանսիական կինոյի պատմության մեծագույն դերասաններից մեկը[9]։
Բերիի լավագույն ֆիլմերի շարքում են՝ Ժան Ռենուարի «Մսյո Լանժի հանցագործությունը», Կարնե Մերսելի «Երեկոյան այցելուները» (որտեղ նա հիանալի է կատարում դևի դերը), Մարսել Կարնեի «Օրը սկսվում է», Լուի Դակենի Le Voyageur de la Toussaint, Իվա Մարանդի «Բակերա», Ռիշար Պոտիեի 27 Rue de la Paix և Ռոշե Ռիշեբեի L’Habit vert։
1951 թվականին՝ իր մահվանից կարճ ժամանակ առաջ, Բերրին ավարտել է իր կինոկարիերան և զբաղվել Ժակ Պրեվերի պոեմների ասմունքով։
Բերրին սիրավեպ է ունեցել դերասանուհիներ Ջեյն Մարկենի, Սյուզի Պրիմի և Ժոսլին Գաելի հետ։ Վերջինս 1993 թվականին նրանից ունեցել է դուստր՝ Միշելը[10]։
Բերրին եղել է խաղամոլ (ազարտային խաղեր) և հաճախ է այցելել խաղատուն ու ձիարշավարան[10]։
1951 թվականի ապրիլին Բերրին տեղափոխվել է Բրուսե հիվանդանոց, որտեղ մահացել է սրտի կաթվածից, որը եղել է ռևմատիզմի բուժման հետևանքով։ Թաղվել է Պեր Լաշեզի գերեզմանատանը՝ 80-րդ բաժնում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Բերրի» հոդվածին։ |
|