Ժոզետ Աբոնդիո ֆր.՝ Josette Abondio | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Կոտ դ'Իվուար[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, մանկագիր և ուսուցչուհի |
![]() |
Ժոզետ Աբոնդիո (ֆր.՝ Josette Desclercs Abondio, հուլիսի 18, 1949[1], Կոտ դ'Իվուար[2]), իվուարիացի մանկավարժ, արձակագիր և դրամատուրգ, պետական ծառայող։ Կոտ դ’Իվուարի գրողների ասոցիացիայի նախկին նախագահ (1997-2000 թվականներին)[3]։
Ծնվել է 1949 թվականի հուլիսի 18-ին Կոտ դ’Իվուարի տարածքում, որն այդ ժամանակ մտնում էր Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի հավաքածուում։ Գրողի մանկությունն անցել է գյուղական վայրում։ 1973 թվականին ստացել է ֆրանսիական լեզվի դասավանդողի և գրականության հավաստագիր։ 1973-1978 թվականներին դասավանդել է ֆրանսերեն լեզու և գրականություն Աբիջանի դասական ճեմարանում։ 1978 թվականին անցել է դեպորտամենտ ծառայության և կրթական մինիստրության անիմացիայի ազգային կազմավորում։ 1991-1993 թվականներին աշխատել է Աֆրիկայի զարգացման բանկում` Բնապահպանական ազգային գործողությունների ծրագրի և Տարածաշրջանային ուսուցման և զարգացման ծրագրի ներքո։ 1992-1993 թվականների նա եղել է Կոտ-դ’Իվուարի կարատեի ֆեդերացիայի նախագահ[4]։
Աբոնդիոյի առաջին վեպը «Կուասի Կոկոն... իմ մայրիկն է» տպագրվել է 1993 թվականին և հաջողություն է ունեցել։ Այդ ժամանակից սկսել է նրա գրողի կարիերան։ 1997 թվականի հուլիսին ընտրվել է Կոտ դ’Իվուարի գրողների ասոցիացիայի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2000 թվականի մարտը։ Նրա ժամանակահատվածում 1999 թվականին ասոցիացիան ձեռք է բերում հողատարածք գրողների տուն կառուցելու համար։ 2004 թվականին աշխատել է «Կյանքի տեսակ» գրքային խանութի տնօրեն և «Հոգևոր գրողներ» լուսագրի խմբագիր[4]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզետ Աբոնդիո» հոդվածին։ |