Իդան Ռոլ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Երուսաղեմ, Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Թել Ավիվի համալսարան |
Մասնագիտություն | մոդել և փաստաբան |
Ամուսին | Հարել Սկաաթ |
Զբաղեցրած պաշտոններ | Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Deputy Minister of Foreign Affairs? և Քնեսեթի պատգամավոր |
Կուսակցություն | There Is A Future? |
Կայք | idanroll.org |
Idan Roll Վիքիպահեստում |
Իդան Ռոլ (եբրայերեն՝ עִידָן רוֹל, ապրիլի 27, 1984, Երուսաղեմ, Իսրայել), հրեա քաղաքական գործիչ, մոդել և իրավաբան։ 2019 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին, «Կապույտ և սպիտակ» դաշինքի կազմում, եղել է Քնեսեթի պատգամավոր։
Ռոլը ծնվել է Երուսաղեմում և մանուկ հասակում տեղափոխվել Մևասերեթ Ցիոն, որտեղ հետագայում ընդունվել է Հարել ավագ դպրոց։ 2002 թվականին ծառայության է անցել Իսրայելի զինված ուժերում՝ ծառայելով Իսրայելի հետախուզական զորքերի տեխնիկական ստորաբաժանումներից մեկում, որը տեղակայված է եղել Կենտրոնական Իսրայելում։ Անցել է սպայական կուրսեր և դարձել կադետական հրամանատար։ Ավարտելով զինվորական ծառայությունը՝ ծառայության է անցել Իսրայելի հետախուզական դիրեկտորատի պահեստազորում։ A
2007 թվականին ընդունվել է Թել Ավիվի համալսարանի իրավագիտության դպրոց։ Ուսանողության տարիներին նա միացել է իսրայելական «StandWithUs» նախաձեռնությանը և աշխատել որպես մոդել։ Ավարտելով համալսարանը՝ աշխատանքի է անցել «Meitar Liquornik Geva Leshem Tal» իրավաբանական ընկերության գովազդի բաժնում։ Մագիստրոսական կրթություն է ստացել նաև հանրային իրավունքի ոլորտում։ Հետագայում աշխատել է բարձր տեխնոլոգիաներով, կազմակերպությունների միաձուլման և կլանման հարցերով զբաղվող իրավաբանական ընկերությունում։
Նախկինում լինելով Լիկուդ կուսակցության Նոր լիկուդնիկներ շարժման անդամ[1]՝ Ռոլը միացել է Եշ Ատիդ կուսակցությանը։ Ընդունվելով կուսակցության շարքերը դարձել է կուսակցության ԼԳԲՏ խմբի ղեկավարը[2]։ 2018 թվականի համայնքային ընտրությունների ժամանակ եղել է Եշ Ատիդ կուսակցության Թել Ավիվ-Յասո քաղաքի ավագանու ցուցակի անդամ։ Կուսակցության «Կապույտ և սպիտակ» քաղաքական դաշինքին միանալուց հետո՝ եղել է միասնական ցուցակի 34-րդ համարը[3]։ Քաղաքական դաշինքը ձևավորվել էր 2019 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Քնեսեթի ընտրությունների համար։ Ընտրությունների արդյունքում դաշինքը Քնեսեթում ստացել է 35 տեղ։ 2019 թվականի սեպտեմբերին Քնեսեթի ընտրությունների ժամանակ կրկին եղել է միասնական ցուցակի 34-րդ համարը։ Սակայն ընտրությունների արդյունքում դաշինքն ստացել է 33 տեղ, որի արդյունքում Ռոլը կորցրել է իր մանդատը։
Ռոլի զուգընկերը երգիչ-երաժիշտ Հարել Սկաաթն է[2]։