Իզումո նո Օկունի

Իզումո նո Օկունի
ճապ.՝ 出雲阿国
Դիմանկար
Ծնվել է1572
ԾննդավայրԿիցուկի, Ճապոնիա
Մահացել էոչ վաղ քան 1611
Մահվան վայրՃապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունkabuki actor
 Izumo no Okuni Վիքիպահեստում

Իզումո նո Օկունին (ճապ.՝ 出雲阿国, 1572, Կիցուկի, Ճապոնիա - ոչ վաղ քան 1611, Ճապոնիա), ճապոնացի պարուհի և սրբավայրի սպասուհի օրիորդ, ենթադրվում է, որ հորինել է կաբուկիի թատերական արվեստը։ Ենթադրվում է, որ նա սկսել է իր նոր արվեստի ոճը՝ կաբուկի («երգելու և պարելու արվեստ») թատրոնը Կիոտոյի Կամո գետի չոր հունում։ Օկունիի թատերախումբը շատ արագ ձեռք է բերել հսկայական ժողովրդականություն և հայտնի դարձել իր կատարողներով, ովքեր հաճախ ցածր խավի կանայք էին, ում Օկունին հավաքագրել էր իր թատերական խմբում հանդես գալու համար։

Հայտնի մանրամասներ նրա կյանքից. Օկունին ծնվել է Իզումո նահանգի մոտակայքում, մի քանի տարի աշխատել է որպես միկո (սրբավայրի օրիորդ) Իզումո-տայշայում (Իզումոյի մեծ տաճարում), մինչև հանրաճանաչություն ձեռք բերեց դրամատիկական պարային բեմադրությունների համար, որոնք դիտողները տվել են կաբուկի անունը։ Օկունին շարունակեց կատարել կաբուկի իր թատերախմբի հետ մինչև խոր ծերություն և անհետանալը՝ մոտ 1610 թվականին։ Ենթադրվում է, որ նա մահացել է մոտ 1613 թվականին։

Օկունին ծնվել է 1578թ[1], մեծացել Իզումո սրբավայրի մոտակայքում, որտեղ նրա հայրը՝ Նակամուրա Սանեմոնը, աշխատում էր որպես դարբին, և որտեղ ծառայում էին ընտանիքի մի քանի այլ անդամներ։ Օկունին դառնում է միկո (սրբավայրի օրիորդ), որտեղ նա հայտնի էր պարելու և դերասանական վարպետությամբ, ինչպես նաև՝ իր գեղեցկությամբ։ Ժամանակի սովորության համաձայն նրան ուղարկում են սրբավայրի համար նվիրատվություն հայցելու նպատակով Կիոտո՝ սուրբ պարեր և երգեր կատարելու [2]։

Կիոտոյում իր ելույթների ժամանակ էր, որ նա հայտնի դարձավ նաև Ամիդա Բուդդայի պատվին նեմբուցու ոդորի (կամ նեմբուցու պար) կատարմամբ։ Թեև այս պարը ծագում է Կույայից՝ 10-րդ դարի մաքուր երկրային բուդդիզմի ավետարանիչից, Օկունիի ժամանակաշրջանում այն ​​դարձել էր հիմնականում աշխարհիկ ժողովրդական պար, որը սկսեց հայտնի դառնալ Օկունիի կատարմամբ իր սանձարձակությամբ և սեռական ակնարկներով[3]։ Օկունիի արարքների մյուս հանրաճանաչ թեմաները ներառում էին հումորային սկանդալներ տարբեր հասարակական հաստատություններում սիրահարների փորձերի և տղամարդկանց ու մարմնավաճառների հանդիպումների մասին։ Այս և այլ պարերի ու գործողությունների շնորհիվ նա մեծ ճանաչում էր գտել և սկսել է մեծ ամբոխներ հավաքել, որտեղ էլ որ ելույթ էր ունենում։ Ի վերջո նրան կանչեցին վերադառնալու սրբավայր, ահազանգ, որը նա անտեսեց, միաժամանակ շարունակելով գումար ուղարկել[4]։

Կաբուկիի հիմնադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 1603 թվականին Օկունին սկսեց ելույթ ունենալ Կամո Շիջոգավարայի (Չորրորդ փողոցի չոր հունի) չոր գետի հունում[5] և Կատանո տաճարում[5]։ Օկունին ելույթ է ունեցել նաև կայսերական արքունիքի տիկնանց համար։ Հավաքելով շրջանի վտարված և անհաջողակ կանանց, հատկապես նրանց, ովքեր զբաղվում էին մարմնավաճառությամբ[3], Օկունին նրանց ուղղություն տվեց՝ սովորեցնելով դերասանական, պարելու և երգելու հմտություններ, որպեսզի ստեղծի իր թատերախումբը։

Կաբուկի բառի ստուգաբանության վերաբերյալ կան մի քանի տեսություններ, որոնցից մեկն այն է, որ այն առաջացել է տարօրինակ հագնված և փողոցում թափառողներից, ում անվանվել են կաբուկիմոնո (kabuku-ից՝ «որոշակի ուղղությամբ թեքվել» և մոնո, 'Ժողովուրդ'). Մեկ այլ հավանական ծագում կատակուկին է, որը նշանակում է «թեք» կամ «ուժեղ հակված»։ Երկու դեպքում էլ, բոլորը Օկունիի թատերախմբի կատարումները պիտակեցին «կաբուկի»՝ իրենց էքսցենտրիկության և սոցիալական համարձակության պատճառով։ Կաբուկիի ամենավաղ կատարումներն էին պարը և երգը, առանց որևէ էական սյուժեի, որոնք հաճախ արհամարհվում էին որպես չափազանց սեռական և անառակաբարո, բայց հավասարապես գովաբանվում էին որպես գունեղ և գեղեցիկ[6]։

Օկունիի թատերախումբը բացառապես իգական սեռի էր։ Այսպիսով, նա պահանջում էր իր դերասանուհիներից խաղալ և՛ տղամարդու, և՛ կանացի դերեր։ Երբ նրա թատերախումբը հռչակ ձեռք բերեց, նրան ընդօրինակեցին շատ ուրիշներ, մասնավորապես հասարակաց տները, որոնք նման շոուներ էին առաջարկում հարուստ հաճախորդներին զվարճացնելու, ինչպես նաև մարմնավաճառների ձեռք բերելու համար, ովքեր ունեին պահանջված դերասանական և երգելու հմտություններ։ Բացառապես կանացի թատերախմբերի այս նոր ոճը հայտնի դարձավ այլընտրանքային անուններով՝ շիբեյ, օնեկաբուկի[7] (onna-ից, ճապոներեն «կին» կամ «աղջիկ» բառից) և Օկունի կաբուկի։

Օկունին սամուրայի հագուստով

Հետագա տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկունիի ամենահայտնի ներկայացումներից մեկում ներկայացված էր Նագոյա Սանսաբուրոյի ռոմանտիկ կերպարը՝ իրական սամուրայ, ով մահացել էր 1603 թվականին։ Բեմում Օկունիի գեղեցիկ ձայնը Սանսաբուրոյի ոգին վերադարձրեց ողջերի աշխարհ՝ նրա հետ պարելու։ Չնայած Օկունիի և Սանսաբուրոյի միջև հնարավոր կապերի մասին պատմական ենթադրություններին, անորոշ է մնում՝ արդյոք զույգը երբևէ սիրեկաններ են եղել նրա կյանքի ընթացքում, թե՞ նա պարզապես ընդգրկել է նրան իր պատմվածքների մեջ[8]։

Օկունին թոշակի անցավ մոտ 1610 թվականին, և այդ ժամանակից հետո նա անհետացավ։ 1629 թ.-ին բարոյական բարեփոխումների նպատակով, ինչպես նաև՝ բողոքի և դերասանուհիների ուշադրությունը գրավելու փորձ ունեցող տղամարդկանց միջև ծեծկռտուքի պատճառով, շոգուն Տոկուգավա Իեմիցուն արգելեց կանանց հանդես գալ կաբուկիով[4]։ Նրանց արագ փոխարինեցին երիտասարդ տղամարդիկ՝ որպես դերասաններ և «դերասանուհիներ», թեև շուտով դա նույնպես արգելվեց մարմնավաճառության և բարոյականության այլասերման որոշ խնդիրների պատճառով՝ սահմանափակելով բեմադրությունները տարեցների ներկայացումներով, ինչը մշտական ​​պրակտիկա է ճապոնական թատրոններում մինչ այսօր էլ[3]։

Օկունիի մահվան տարվա մի քանի հակասական տեսություններ կան. ոմանք ասում են, որ նա մահացել է 1610 թվականին[2], մյուսները՝ 1613 թվականին[9] կամ 1640 թվականին։ Նշվում են նաև ավելի ուշ տարիներ։

Մշակութային ազդեցություն և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի իր կաբուկիի հիմնադրումից, Օկունին իր ներդրումն ունեցավ ճապոնական թատրոնում որպես ամբողջություն։ Ասում են, որ նա է առաջինը ներկայացրել է համանիչի («ծաղիկների արահետ») պոդիումը, որը թատրոնի հետնամասից գալիս և անցնում հանդիսատեսի միջՈՎ դեպի բեմ[10]։ Սա, բացի կաբուկիից, կիրառվում է նաև ճապոնական այլ թատերական ոճերում։ Բացի այդ, նա նաև ազդել է ժամանակակից երաժշտական ​​թատրոնի վրա։

Արիյոշի Սավակոն 1960-ականների վերջին հրատարակեց իր «Իզումո նո Օկունի» վեպը՝ ստեղծելով պարուհու գեղարվեստական ​​կենսագրությունը։ Պատմությունն առաջին անգամ տպագրվել է որպես սերիալ Ֆուջին Կորոնում 1967-ից 1969 թվականներին[11]։

Իզումո նո Օկունիի արձանը գտնվում է Կիոտոյում Կամո գետի մոտ, Մինամի-զա կաբուկի թատրոնից ոչ հեռու[12]։

Կաբուկի թատրոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mezur, Katherine (2005), «Okuni (Izumo no Okuni)», The Oxford Encyclopedia of Theatre and Performance (անգլերեն), Oxford University Press, doi:10.1093/acref/9780198601746.001.0001, ISBN 978-0-19-860174-6, Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին
  2. 2,0 2,1 Scott, 1955, էջ 55
  3. 3,0 3,1 3,2 Varley, 2015
  4. 4,0 4,1 National Guitar Workshop 2008–2009, էջ 270
  5. 5,0 5,1 «Okuni | Kabuki dancer». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  6. «Kabuki: History, Themes, Famous Plays and Costumes». Facts and Details. Facts and Details. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  7. "Okuni." Japan Encyclopedia. Ed. Louis Frédéric. Trans. Käthe Roth. Harvard University Press.
  8. Leiter, Samuel L. (1998). Cohen, Selma Jeanne (ed.). «Okuni». The International Encyclopedia of Dance (անգլերեն). Oxford University Press. doi:10.1093/acref/9780195173697.001.0001. ISBN 978-0-19-517369-7. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
  9. Průšek, Słupski
  10. «Hanamichi». Encyclopedia Britannica. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  11. Mulhern, Chieko Irie (2015 թ․ փետրվարի 12). Heroic with Grace: Legendary Women of Japan: Legendary Women of Japan (անգլերեն). Routledge. էջեր xiii, 312. ISBN 978-1-317-46868-4.
  12. Hartley, 2018, էջ 93

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզումո նո Օկունի» հոդվածին։