Ինգա Յանկաուսկայտե | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Քաղաքացիություն | Լիտվա |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Ինգա Յանկաուսկայտե (լիտ.՝ Inga Jankauskaitė, հունվարի 10, 1981, Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լիտվացի դերասանուհի, երգչուհի և հեռուստահաղորդավար։
1987-1997 թվականներին սովորել է Կաունասի Յուոզաս Նաույալիսի անվան երաժշտական դպրոցում (ֆորտեպիանոյի դասարան)։ 1996-1997 թվականներին «Kauno fonas» ռադիոալիքով վարել է մանկական «Ingumynai» հաղորդումը։ 1999 թվականին ավարտել է Կաունասի Վինցաս Կուդիրկայի անվան երաժշտական դպրոցը, 1997-1999 թվականներին «Ultra vires» ռադիոալիքով վարել է «Širdele mano» հաղորդումը։ Ավարտել է Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիան։ Լիտվայի ազգային դրամատիկական թատրոնի դերասանուհի է, 2004 թվականից նկարահանվում է կինոյում։ 2010 թվականին առաջադրվել է «Արծաթե կռունկ» մրցանակին` «Զրո 2» սև կատակերգությունում խաղացած դերի համար[2]։
1996-1999 թվականներին Ինգա Յանկաուսկայտեն հանդես է եկել L+ խմբում։ Երգում է լիտվերեն, անգլերեն ու ռուսերեն երգեր։ 2007 թվականին Յանկաուսկայտեն Չեսլոսլավ Գաբալիսի հետ մասնակցել է «Žvaigždžių duetai» շոուին` գրավելով երկրորդ տեղը։ 2008-2017 թվականներին եղել է այդ շոուի վարողը։
2010 թվականին Ինգա Յանկաուսկայտեն թողարկել է ռուսական ռոմանսների «Romanso Improvizacija» ալբոմը, որը ձայնագրել էր Ուրելիյուս Գլոբիսի հետ։
2013 թվականին դարձել է «Chorų Karai» շոուի հաղորդավարը («Clash of the Choirs»-ի լիտվական տարբերակը)[3]։ Վարել է նաև «Lietuvos Balsas» (միջազգային «The Voice» շոուի լիտվական տարբերակը) ծրագրի երկրորդ և երրորդ եթերաշրջանները[4][5]. Եղել է «Լիտվական ձայն» նախագծի 5-րդ, 6-րդ և 7-րդ եթերաշրջանների ուսուցիչներից։
Ամուսնացած է եղել երկու անգամ. 2002 թվականին ամուսնացել է պրոդյուսեր Հինտարաս Պլուտնիկասի հետ (այս ամուսնությունից ունեցել է որդի` Կոստատը)։ 2010 թվականի ապրիլին ամուսնացել է Մարյուս Ստրաչկայտիսի հետ։ Այս ամուսնությունից ծնվել են երկվորյակներ Յոնասն ու Մարիան։ Զույգը բաժանվել է 2016 թվականի մարտի 10-ին, Կլայպեդում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգա Յանկաուսկայտե» հոդվածին։ |
|