Ինի Էդո

Ինի Էդո
Ծնվել էապրիլի 19, 1982(1982-04-19)[1] (42 տարեկան)
ԾննդավայրAkwa Ibom State, Նիգերիա
ԿրթությունԿալաբարի համալսարան և University of Uyo?
Քաղաքացիություն Նիգերիա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Ինի Էդո (անգլ.՝ Ini Edo, ապրիլի 19, 1982(1982-04-19)[1], Akwa Ibom State, Նիգերիա), նիգերիացի դերասանուհի; Կինոյում իր կարիերան սկսել է 2000-ական թվականների սկզբներին և արդեն հասցրել է նկարահանվել մեկ հարյուրյակից ավելի ֆիլմերում[2]։ 2013 թվականին ընդգրկված է եղել Miss Black Africa UK գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում[3]։ 2014 թվականին նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպության «Բնակեցում» («UN-Habitat») ծրագրի շրջանակներում գործող երիտասարդ պատվիրակ (Youth Envoy)[4]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինի Էդոն Նիգերիայի հարավային մասում՝ Աքվա Իբոմ նահանգում ապրող իբիդո ցեղի ներկայացուցիչ է։ Մայրն ուսուցչուհի էր, հայրը՝ եկեղեցու երեց։ Ընտանիքում Ինին խիստ դաստիարակություն է ստացել։ Դպրոցն ավարտելուց հետո նա հաճախել է Ույո քաղաքի Կոռնելիուս Քոնելի քոլեջը (Cornelius Connely College), այնուհետև սովորել է այդ նույն քաղաքի համալսարանում, որն ավարտել է՝ ստանալով թատերական արվեստների մասնագետի դիպլոմ։ Ավարտել է նաև Քալաբարի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան և միաժամանակ խորամուխ լինելով անգլերենի մեջ[2]։ 2014-ին իրավունք է ուսումնասիրել Նիգերիայի ազգային բաց համալսարանում[5]։

2003 թվականին «Հաստլիկ տիկինը» («Thick Madam») ֆիլմում իր տպավորիչ դերակատարումով գրավել է թե՛ հանդիսատեսների և թե՛ արվեստագետների, ռեժիսորների ու պրոդյուսերների ուշադրությունը[6]։ Նրա դերասանական կարիերայում բեկումնային էր 2004 թվականին World Apart ֆիլմում գլխավոր հերոսուհու դերի կատարումը։

Ինի Էդոն համարվում է նիգերիացի ամենահաջողակ կինոդերասանուհիներից մեկը։ Նա արժանացել է աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակին «Կանացի գլխավոր դերի լավագույն կատարում» անվանակարգում՝ «Մինչ դուք քնած էիք» («While you slept») ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը մեծ վարպետությամբ կատարելու համար[7]։

2016 թվականին Ինի Էդոն նշանակվել է Աքվա Իբոմի նահանգի վարչակազմի ղեկավարի հատուկ օգնական՝ մշակույթի և զբոսաշրջության հարցերով[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Ինի Էդոն ամուսնացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող բիզնեսմեն Ֆիլիպ Էհիագվինայի հետ։ Վեց տարի անց՝ 2014 թվականի սեպտեմբերին ամուսնալուծվել է[9][10]։

  • Ինի Էդոն GLO բրենդի դեսպանն էր տասը տարի շարունակ՝ 2006-ից 2016 թվականներին[11]։
  • 2010 թվականին ընտրվել է Noble Hair բրենդի դեսպան[12]։
  • Ներկայումս Slim Tea Nigeria բրենդի դեսպանն է[13]։
  • 2019 թվականին ընտրվել է @MrTaxi_NG բրենդի դեսպան[14]։

Պարգևներ, առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Իրադարձությունը Մրցանակը Ֆիլմը Արդյունքը
2009 2009 Best of Nollywood Awards «Կանացի գլխավոր դերի լավագույն կատարում» (յորուբա լեզվով) Հաղթանակ
2011 Zulu African Film Academy Awards «Տեղացի լավագույն դերասանուհի» Edika Nigeria Հաղթանակ
2012 2012 Golden Icons Academy Movie Awards «Կանացի գլխավոր դերի լավագույն կատարում» In a cupboard Առաջադրված
«Կին հանդիսատեսների ընտրյալ» Herself Առաջադրված
Honorarium Appreciation Award Հաղթանակ
2013 2013 Golden Icons Academy Movie Awards «Կին հանդիսատեսների ընտրյալ» Հաղթանակ
Cross River Movie Award «Կանացի գլխավոր դերի լավագույն կատարում»(անգլերեն) Behind The Melody Հաղթանակ[15]
Nafca «Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում» Weekend Getaway Հաղթանակ
2014 2014 Golden Icons Academy Movie Awards «Կանացի գլխավոր դերի լավագույն կատարում» Nkasi The Village Fighter Առաջադրված
Best Comedic act Առաջադրված
«Լավագույն դերասանուհի» Առաջադրված
2015 2015 Golden Icons Academy Movie Awards «Լավագույն դերասանուհի՝ հանդիսատեսի ընտրությամբ» while you slept Առաջադրված
«Կին հանդիսատեսների ընտրյալ» Առաջադրված
2015 Ghana Movie Awards «Լավագույն դերասանուհի» Հաղթանակ
11th Africa Movie Academy Awards «Կանացի գլխավոր դերի լավագույն կատարում» Առաջադրված
2016 2016 Africa Magic Viewers Choice Awards «Լավագույն դերասանուհի կատակերգությունում» Desperate housegirls Առաջադրված
2016 Nigeria Entertainment Awards «Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում» Առաջադրված
2018 2018 ZAFAA Global Awards[16] «Լավագույն դերասանուհի» Հաղթանակ

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Ֆիլմի վերնագիրը Դերը Նշումներ
2003 Հաստլիկ տիկինը
2004 World Apart Ուլինմա Քենեթ Օկոնկվոյի, Լիզ Բենսոնի և Հիլդա Դոկուբոյի հետ
Աստվածների աչքը Օլու Ջեյքոբսի, Ստեֆանի Լինուսի, Մունա Օբիկվեի հետ
Գեղեցիկ դեմքեր Ստեֆանի Լինուսի հետ
2005 Ծայրահեղ ճգնաժամ Ռիտա Դոմինիկի և Օլու Ջեյքոբսի հետ
The Begotten Ռիտա Դոմինիկի հետ
Միայն սեր Ռիտա Դոմինիկի և Օլու Ջեյքոբսի հետ
Վերջին խաղը Ռիտա Դոմինիկի հետ
Վհատված միլիարդատերը Ռիտա Դոմինիկի և Քանայո Օ. Քանայոյի հետ
Միայնակ սրտեր Ստեֆանի Լինուսի հետ
2006 Girls Cot Ժենևիև Նաջիի, Ռիտա Դոմինիկի, Ուչե Ջոմբոյի հետ
Secret Fantasy Ուչե Ջոմբոյի հետ
Հռչակի գինը Ուչե Ջոմբոյի և Մայք Էզուրուոնյեի հետ
Ամուսնություն ոսոխի հետ Մերսի Ջոնսոնի, Դեսմոնդ Էլիոթի հետ
Տղամարդկային խաղեր Չիոմա Չուկվուկվայի, Ջիմի Այկի, Քեյթ Հենշոուի, Դակորե Ականդեի, Չիենդու Իկեձեի հետ
2007 Sleek Ladies Ռիտա Դոմինիկի հետ
Ամենացանկալի ամուրին Ուչե Ջոմբոյի և Մայք Էզուրուոնյեի հետ
2009 Սիրախաղեր Ուչե Ջոմբոյի և Ջեքի Ապիայի հետ
Վերաբեռնված Թայո Ռեմզի Նյուայի, Ստեֆանի Լինուսի, Ռիտա Դոմինիկի, Դեսմոնդ Էլիոթի հետ
Ապրել՝ հիշելու համար Մերսի Ջոնսոնի հետ
2014 Caro The Iron Bender Քարո
Արքայական ընծա
Կույր թագավորությունը
Տեղաբնիկի որդին
Գետտոյի թագուհին Ֆունկե Աքինդելի հետ
Գեղեցկության ուժը
Քաղաքական հսկողություն
Ass on Fire
Breath Again
2017 Հիվանդը Բուժքույր ռեժիսոր՝ Սոբե Չարլզ Յումե
2019 Գլխավոր հայրը Էկանեմ ռեժիսոր՝ Նիյի Աքինմոլայան
  • Fatal Seduction
  • The Greatest Sacrifice
  • My Heart Your Home
  • No Where to Run
  • Stolen Tomorrow
  • Sacrifice for Love
  • Silence of the Gods
  • Supremacy
  • Too Late to Claim
  • Total Control
  • Traumatised
  • War Game
  • 11:45... Too Late
  • The Bank Manager
  • The Bet
  • Cold War
  • Crying Angel
  • Desperate Need
  • Emotional Blackmail
  • I Want My Money
  • Last Picnic
  • Living in Tears
  • Living Without You
  • Men Do Cry
  • My Precious Son
  • One God One Nation
  • Weekend getaway
  • Pretty Angels
  • Red Light
  • Royal Package
  • Security Risk
  • Songs of Sorrow
  • Stronghold
  • Tears for Nancy
  • Unforeseen
  • Eyes of Love
  • Faces of Beauty
  • Indecent Girl
  • Indulgence
  • I Swear
  • Legacy
  • Love Crime
  • Love & Marriage
  • Negative Influence
  • Not Yours!
  • The One I Trust
  • Sisters On Fire
  • Royalty Apart
  • Never Let Go
  • End of Do or Die Affair
  • Darkness of Sorrows
  • Final Sorrow
  • Behind The Melody
  • Memories of The Heart
  • Royal Gift
  • Dangerous
  • Save The Last Dance
  • Battle For Bride
  • Caged Lovers
  • In The Cupboard
  • Hunted Love
  • Anointed Queen
  • A Dance For The Prince
  • Bride's War
  • Tears In The Palace
  • Slip of Fate
  • At All Cost
  • Mad Sex
  • The Princess of My Life
  • Inale (2010)
  • I'll Take My Chances (2011)
  • Nkasi The Village Fighter
  • Nkasi The Sprot Girl
  • The Return of Nkasi
  • Soul of a Maiden
  • "Blood is Money"

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «T.I.N MAGAZINE: Actress INI EDO Full Biography,Life And News». www.takemetonaija.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. Victor Enengedi "INI EDO ANNOUNCED AS JUDGE FOR THE MISS BLACK AFRICA UK PAGEANT" Արխիվացված 2016-03-05 Wayback Machine, NET, August 19, 2013. Retrieved on 8 May 2014.
  4. "Nollywood meet Bollywood As UN-Habitat Appoints Youth Envoys.", AllAfrica.com, 14 April 2011. Retrieved on 8 May 2014.
  5. «Ini Edo Gets University Scholarship & Admission To Study Law At NOUN». NaijaGistsBlog Nigeria, Nollywood, Celebrity ,News, Entertainment, Gist, Gossip, Inspiration, Africa (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ մայիսի 15. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. «Ini Edo Biography, Life History, Wedding Video, Latest News & Pictures». NaijaGistsBlog Nigeria, Nollywood, Celebrity ,News, Entertainment, Gist, Gossip, Inspiration, Africa (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  7. «Ini Edo Reflects On Her Career Growth». Guardian Nigeria (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.(չաշխատող հղում)
  8. «Ini Edo appointed Special Assistant on Tourism to A'Ibom Governor | TODAY.ng». TODAY. 2016 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. «Entertainers turn up for Ini Edo's birthday celebration». Gist Flare (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 26. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  10. «Ini Edo finds love again». PM News Nigeria (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 26. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  11. «Ini Edo thanks Glo as she steps aside as their ambassador - Nigerian: Breaking News In Nigeria | Laila's Blog». Nigerian: Breaking News In Nigeria | Laila's Blog (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  12. «Noble Hair Range Unveil Ini Edo as the Brand Ambassador - Olori Supergal». Olori Supergal (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  13. «Actress Ini Edo Becomes Brand Ambassador for Slimtea Nigeria!». Linda Ikeji's Blog (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  14. «Superstar actress, Ini Edo, reveals her best picture of the year». Vangaurd Newspaper (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  15. Post author By WetinHappen Magazine (2015 թ․ փետրվարի 2). «CROSSRIVER MOVIE AWARDS 2013 – FULL LIST OF WINNERS –». Wetinhappen.com.ng. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  16. Edo, Ini. «Zafaa Awards». SOL TV.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]