Ինքնագիրը մարդու սեփական ձեռագիրն է կամ ստոագրությունը։ Ինքնագիր (autograph) բառը առաջացել է Հին Հունարենից (αὐτός, autós,«ինքն, ես» և γράφω, gráphō, «գրել»), և մասնավորապես կարող է նշանակել[1][2].
Ամենահին «ինքնագիրը» համարվում է Ք.ա. մոտավորապես 3100 թվականին շումերերեն կավե սեղանը, որը պարունակում է Gar.Ama գրողի անունը[4] : Ոչ մի հնագույն գրավոր ինքնագրեր չեն հայտնաբերվել, և 1098 թվականի ամենավաղ շրջանի միակ հայտնի պատմական գործչի ինքնագիրը Էլ Սիդինն է[5]։
«Ինքնագիր»-ը կարող է դառնալ փաստաթուղթ, որն ամբողջությամբ արտագրված է իր հեղինակի ձեռագրով՝ ի տարբերություն գրաշար փաստաթղթի կամ այն փաստաթղթի, որը գրում է այլ մարդու կողմից թելադրվող տեքստեր գրողը կամ պատճենահանողը։ Այս իմաստը համընկնում է «հոլոգրաֆի» իմաստի հետ[3]։
Ինքնագիր հավաքելը` հայտնի մարդկանց ինքնագրեր հավաքելու հոբբին է[1]։ Ամենահայտնի ինքնագրեր ունեցող մարդկանց կատեգորիաները նախագահներն են, ռազմական գործիչները, մարմնամարզիկները, կինոաստղերը, արվեստագետները, սոցիալական և կրոնական
առաջնորդները, գիտնականները, տիեզերագնացները և հեղինակները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 361)։ ![]() |