Գյուղ | ||
---|---|---|
Իշխան | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կիսկիմի գավառակ | |
Այլ անվանումներ | Գյուղ Իշխանաց, Իշխանք, Ոջնաղ, Որջոխ, Ուրջուկ, Օլնաղ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 08820 | |
| ||
Իշխան Վերին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում[1]։ Գտնվում էր Կիսկիմ գյուղաքաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Ճորոխ գետի աջ կողմում, գետից 6 կմ հեռու։
Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Գյուղ Իշխանաց, Իշխանա գյուղ, Իշխանանիստ, Իշխանաց գյուղ, Իշխանք, Ոջնաղ, Որչոխ, Որջնհաղ, Որջոխ, Ուրջուկ, Օլնաղ, Օշնախ, Օշնակ, Օշնաղ, Օչնաղ, Օրջոխ։
Հնում մտել է Մեծ Հայքի Տայք աշխարհի Ճոկք գավառի մեջ։ Գյուղը պատկանել է Մամիկոնյան նախարարական տոհմին և հանդիսացել է նրանց իշխանանիստ բնակավայրը։
XIX դարի վերջին Իշխանը անշուք գյուղ էր, որն ուներ ընդամենը 25 տուն թուրք բնակիչ։
VII դարում Ներսես Գ Իշխանեցի կաթողիկոսի կողմից կառուցվել է Իշխանի Ս. Աստվածածին հոյակապ գմբեթավոր եկեղեցին կամ վանքը։ Եկեղեցին իր կառուցվածքով նման է եղել Զվարթնոց տաճարին։ Արաբական ներխուժումների ժամանակ այն ավերվել է և վերանորոգվել է IX դարում։ Վանքը հիմնահատակ ավերվել և դադարել է գործելուց թուրքական տիրապետության ժամանակ։
Գյուղ մոտ գտնվում է հին ավերված մի բերդ։
Գյուղում է ծնվել հայոց կաթողիկոս Ներսես Գ Իշխանեցին (աթոռակալել է 641-661 թթ.)[2]:
|