![]() |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Իսլամը Հայաստանում ներկայումս ունի ոչ մեծ թվով հետևորդներ, թեև պատմության որոշակի ժամանակահատվածում այն եղել է գերիշխող կրոն Երևանի խանությունում[1]։ Ժամանակակից Հայաստանում իսլամ դավանում են հիմնականում քրդերը և պարսիկները։ Քրդական-մուսուլմանական համայնքը մոտավորապես 2 հազար մարդ է, և նրանք հիմնականում ապրում են Աբովյանի շրջանում։ Չնայած տարածաշրջանի՝ Ռուսաստանին միանալուց և դրան հաջորդած արտագաղթից հետո Հայաստանի մուսուլման բնակչության նվազմանը՝ մինչև Արցախյան ազատամարտի սկիզբը Հայաստանում պահպանվում էր իսլամադավան համայնք, որ հիմնականում կազմված էր ադրբեջանցիներից։
Հայաստանում իսլամը հայտնվել է մ․ թ․ 7-րդ դարում՝ արաբական նվաճումների ժամանակաշրջանում։ Տասներորդ դարի հեղինակ Իբն Հաուկալը հայտնում է.
![]() |
Դվին՝ Արդվինից ավելի մեծ քաղաք, սա Հայաստանի ամենակարևոր տարածքն է և շրջանը ներքին Հայաստանում։ Այն Հայաստանի մայրաքաղաքն է, և հենց այս քաղաքում է գտնվում Հայաստանի մարզերի կառավարիչների պալատը։ Քաղաքը շրջապատված է պարսպով․ այստեղ կան բազմաթիվ քրիստոնյաներ, և տաճարի կողքին գտնվող քաղաքի տաճարային մզկիթը, որը գտնվում է եկեղեցուն կից, ինչպես, օրինակ, Խիմիսի մզկիթը, որ կից է եկեղեցուն և գտնվում է նրա կողքին։ ...Հայաստանի մեծ մասը բնակեցված է քրիստոնյաներով։
Արաբական խալիֆաներն իրենց իշխանությունը ամրապնդման և իսլամացման գործընթացի արագացման նպատակով նվաճված տարածքները բնակեցրել են արաբներով, ինչի պատճառով նրանց թիվը զգալի ավելացել էր Հայաստանում[2] |
![]() |
Առաջին օղուզ քոչվոր ցեղերը, որոնք իսլամացել են X դարում, Հայաստանի տարածքում հայտնվել են XI դարի կեսերին։ XI դարերից սկսած Հայաստանի տարածքը ենթարկվել է թուրք–սելջուկների արշավանքներին, որոնք ուղեկցվում էին ավերածություններով։ Սելջուկների արշավանքները հանգեցրել է տարածաշրջանում մուսուլմանների բնակեցմանը, ինչպես նաև հայերի զգալի մասի հարկադրված էմիգրացիայի։ Այս պահից սկսած Հայաստանում սկսվել է քրիստոնյա բնակչության և տեղի մուսուլմանների միջև դարավոր հակամարտությունները։ Սելջուկներն ավելի արագ կարողացան հաստատվել Հայաստանի հարավային հողերում, որտեղից հայկական բնակչությունը ստիպված էր արտագաղթել Բյուզանդիա։ Թուրք–մուսուլմանների՝ դեպի Հայաստան կատարված արշավանքները կապված էին մոնղոլ-թաթարների արշավանքների, ապա՝ Լենկ Թեմուրի հետ։ Ընդ որում զգալի քանակությամբ հողեր էին վերցվում հայ բնակչությունից՝ դրանք բնակեցնելով քոչվորական ցեղերով, որոնք դավանում էին իսլամ[3]։ XVI դարում հայերին իսլամացնելու փորձ է արվել, որի համար ընդունվել են այսպես կոչված «Ջաֆարի օրենքները» (իմամ Ջաֆար ալ-Սադեկի անունով), ըստ որոնք՝ այն հայերը, որոնք իսլամ կընդունեն, կարող են միանձնյա կերպով հավակնել իրենց ծնողական ժառանգությանը[4]։ Տարածաշրջանի բնակիչների ընդհանուր միգրացիան դեպի Պարսկաստան, որը կազմակերպվել էր պարսիկ շահ Աբբաս I-ի կողմից 1603 թվականին, այսպես կոչված «Մեծ սուրգունը», և դատարկ մնացած տարածքներում թուրքմենական ցեղերի վերաբնակեցումը վերջնականապես փոխեցին Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը հօգուտ մուսուլմանական բնակչության[5]։
17-18–րդ դարերի օսմանա-սեֆյան պատերազմների ընթացքում Երևանի նահանգի տարածքից ավելի քան 350 հազար հայ է վերաբնակեցվել։ Առավել զանգվածային վերաբնակեցումներն արձանագրվել են 1603 թվականին, երբ 250 հազար հայ Երևանի և Նախիջևանի արվարձաներից տեղափոխվել է Պարսկաստանի խորքը։ Խանության գոյության վերջին տասնամյակում՝ 1795-1810 թվականներին, միայն Վրաստան է մեկնել մոտ 20.000 հայ։
Ավելի քան 350 հազար հայերի արտաքսման արդյունքում ամբողջովին դատարկվեցին հարյուրավոր բնակավայրեր։ Մոտ 90.000 մուսուլմաններ բնակություն հաստատեցին գրեթե ամբողջությամբ տեղահանված հողերում։
1580-1600 թվականներին Փոքր Ասիայից Երևանի նահանգ են վերաբնակեցվել Ուստաջլի թուրքական ցեղերը[6]։
XVI դարի վերջին և XVII դարի սկզբին Երևանի նահանգ վերաբնակեցվեցին ևս երկու Ուստաջլի թուրքական ցեղեր՝ ալլաուտները և բայյատները[7]
XVI դարում Երևանի նահանգում են հաստատվել երեք քրդական ցեղեր՝ չամիշկիզեկները, խուսուլուները և պազուկիները։
1610-1620 թվականներին շահ Աբբասը թուրքական Քաջարի ցեղին տեղափոխեց Արևելյան Հայաստան. 50.000 ընտանիքներ բնակություն հաստատեցին Երևանում, Գյանջայում և Արցախում, և նրանց թիվը ժամանակի ընթացքում բազմապատկվել է[8]
1906-1911 թվականներին միայն Երևանում, երևանցի տեխնիկ Բ. Մագրաբովի կողմից կազմված պետական և հասարակական կառույցների ցուցակի համաձայն, եղել է 8 մզկիթ` Տապաբաշինկայա մզկիթը, Զալխանի մզկիթը, Սարտիբի մզկիթը, Կապույտ մզկիթ, Հաջի-Նովրուզ-Ալի-բեկի մզկիթը, Սերֆեդի մզկիթը, Դեմիրբուրգ մզկիթը և Հաջի Ջաֆար մզկիթը[9]։
Ներկայումս հանրապետության տարածքում գործում է միայն մեկ մզկիթ՝ Կապույտ մզկիթը, որը գտնվում է Երևանում։ Այն կառուցել է Երևանի նահանգի խան Հուսեյն–Ալին 1765 թվականին.[10]
Մինչև 16-րդ դարը տարածաշրջանի բնակչության ավելի քան 95%-ը հայեր էին։ Այնուամենայնիվ, 17-18-րդ դարերում բռնի տեղահանվել են ավելի քան 350,000 բնիկ հայեր, և նրանց տեղերում բնակեցվեցին շուրջ 90 հազար մարդ՝ թուրքական, քրդական և պարսկական ծագում ունեցող իսլամադավան ցեղերի ներկայացուցիչներ (հաճախ քոչվորներ)։ Այսպիսի խոշոր մուսուլմանական բնակչությանն անհրաժեշտ էր կրոնական ծիսակատարությունների իրականացման վայր, և պարսկական կայսրությունը Երևանի նահանգում կառուցում է տասնյակ մզկիթներ։
Երևանում մինչև 17-րդ դարը կառուցված մզկիթներից ոչ մեկը ներկայում չի պահպանվել, նրանք բոլորը ավերվել էին օսմանների և սեֆյանների կողմից այն ժամանակ, երբ քաղաքը ձեռքից ձեռք էր անցնում[11]։ Ռուսների կողմից 1827 թվականի Երևանի գրավումից հետո Երևանի գլխավոր մզկիթը, որը կառուցվել էր դեռևս թուրքերի կողմից 1582 թվականին և զարդարված էր ոսկե լուսնով, դարձվել է ուղղափառ եկեղեցի՝ կոչվելով Սուրբ Աստվածածինի անունով[12] (ոսկե լուսինը սարդարի կողմից ուղարկվել էր Ղազվին[13][14])։ 1852 թվականին Երևանում կար 8 մզկիթ, որոնցից երկուսը վերածվել էին զինանոցի և խանութի։ Մյուսներն են Զալխանի մզկիթը, Հաջի-Նովրուզ-Ալի-բեկի մզկիթ, Կապույտ մզկիթ, Գաջի-Իմամվերդիևսկայա և Գաջի-Ջաֆար։ Ինչպես նաև ամեն մզկիթի մոտ դպրոց կար, որտեղ գրագիտություն էին սովորում մի քանի տասնյակ տղաներ։ Կապույտ մզկիթում սովորում էր մոտ 200 աշակերտ։
Կառուցված մզկիթներից այսօրվա դրությամբ կանգուն է միայն մեկը՝ Հուսեյն Ալի խանի մզկիթը (Կապույտ մզկիթ), որը վերականգնվել է իրանցի վարպետների կողմից։