Իվայլո Պետրով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 19, 1923[1][2] |
Ծննդավայր | Բդինցի, Dobrich-selska, Դոբրիչի մարզ, Բուլղարիա |
Վախճանվել է | ապրիլի 16, 2005 (82 տարեկան) կամ ապրիլի 14, 2005[3] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, նկարիչ |
Ազգություն | բուլղարացի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Պարգևներ |
Իվայլո Պետրով (բուլղար․՝ Ивайло Петров, հունվարի 19, 1923[1][2], Բդինցի, Dobrich-selska, Դոբրիչի մարզ, Բուլղարիա - ապրիլի 16, 2005 կամ ապրիլի 14, 2005[3], Սոֆիա, Բուլղարիա) բուլղարացի գրող, նկարիչ։
Իվայլո Պետրովը ծնվել է 1923 թվականի հունվարի 19-ին Դոբրիչի մարզի Բդինցի գյուղում։ 1942 թվականին ավարտել է Դոբրիչի ուսումնարանը։ 1947-1949 թվականներին սովորել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Գեղարվեստի ակադեմիայում Ալեքսանդր Բեշկովի մոտ ուսանել է գրաֆիկա։ Աշխատել է „Пламък“ ամսագրում և „Литературен фронт“ թերթում[4]։
Զբաղվել է գրական-քննադատական աշխատանքով։ «Նոնկայի սերը» վիպակը 1961 թվականին լույս է տեսել նաև հայերեն։ Ստեղծագործությունները թարգմանվել են չինարեն, մոնղոլերեն, գերմաներեն, ռուսերեն, ճապոներեն, ռումիներեն, ֆրանսերեն, լեհերեն, սլովեներեն։
Սոֆիայի „Солунска“ №35 շենքի պատին, որտեղ Իվայլո Պետրովն ապրել է 1978-2005 թվականներին, փակցվել է հուշատախտակ։
|