Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 9, 1996[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Chudniv, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինա | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Իվան Վյաչեսլավովիչ Զոտկո (հուլիսի 9, 1996[1], Chudniv, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, հայկական «Ուրարտու» ակումբի պաշտպան։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել 9 տարեկանում Չուդնով քաղաքի ՄՊՄԴ-ում, որի հետ մի անգամ մասնակցել է Բախչիսարայի մրցաշարին, որտեղ նրան նկատել են «Մետալիստի» սլսկցիոներները, ինչի շնորհիվ Զոտկոն, ի վերջո, ուսումը շարունակել է Խարկովի ակումբի ակադեմիայում[2]։ 2009-2012 թվականներին Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային լիգայի առաջնությունում անցկացրել է 47 հանդիպում և խփել 7 գոլ։
2012 թվականի օգոստոսի 1-ին նշել է նորամուտը «Մետալիստի» պատանեկան (U-19) թիմի կազմում Զապորոժիեի «Մետալուրգի» դեմ տնային խաղում, իսկ երիտասարդական (U-21) թիմի կազմում առաջին անգամ խաղացել է նույն թվականի սեպտեմբերի 1-ին Լուցկի «Վոլինի» դեմ արտագնա խաղում։ Մ-19 թիմի կազմում դարձել Է Ուկրաինայի 2013/2014 մրցաշրջանի պատանեկան թիմերի առաջնության հաղթող՝ անցկացնելով 20 հանդիպում և խփելով 8 գոլ։
2015 թվականի ապրիլի 8-ին նշել է նորամուտը «Մետալիստի» հիմնական թիմում Դոնեցկի «Շախտյորի» դեմ արտագնա գավաթային խաղում՝ դուրս գալով մեկնարկային կազմում և ամբողջ հանդիպումը անցկացնելով խաղադաշտում[3]։ Նույն թվականի մայիսի վերջին, պայմանագրի ժամկետի լրանալու և Խարկովի ակումբի հետ համագործակցությունը շարունակելու մասին կոնկրետության բացակայության պատճառով, փաստացի դարձել է ազատ գործակալ, և այդ կարգավիճակում եղել է 3 ամիս՝ այդ ընթացքում հասցնելով փորձաշրջան անցնել «Մինսկ» ակումբում, սակայն արդյունքում վերադարձել է «Մետալիստ», որի հետ օգոստոսի վերջին կնքել է նոր պայմանագիր՝ 1 տարի ժամկետով[4]։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին առաջին անգամ խաղացել է Պրեմիեր լիգայում՝ փոխարինելով Արտյոմ Բեսեդինին Օդեսայի «Չեռնոմորեցի» դեմ տնային խաղի 72-րդ րոպեին[5]։ 2016 թվականի մայիսի 7-ին խփել է իր առաջին գոլը Խարկովի թիմի կազմում՝ հանդիպման 91-րդ րոպեին մրցակցի դարպասապահի համար անսպասելիորեն տուգանայինից հարվածելով դարպասից մոտ 30 մետր հեռավորությունից՝ կրկին Օդեսայի «Չեռնոմորեցի» դեմ արտագնա խաղում և իր թիմին հաղթանակ բերել 1:0 հաշվով[6][7]։ Ընդհանուր առմամբ, «Մետալիստի» կազմում ելույթների ընթացքում նա 8 խաղ է անցկացրել առաջնությունում (խփել է 1 գնդակ), 1 հանդիպում Ուկրաինայի գավաթի խաղարկությունում, 29 հանդիպում երիտասարդական առաջնությունում (խփել է 10 գոլ) և 42 հանդիպում պատանեկան մրցաշարում (խփել է 13 գնդակ)։
2016 թվականի հուլիսի սկզբին պայմանագիր է կնքել «Վալենսիայի» հետ[8] և միացել է Սեգունդայում հանդես եկող «Վալենսիա Մեստալյա» ֆարմ-ակումբին[9]։
2019 թվականի ձմռանը պայմանագիր է կնքել իսպանական «Լեյդայի» հետ։
2023 թվականի փետրվարի 4-ին պայմանագիր է կնքել հայկական «Ուրարտու» ակումբի հետ[10]։
2014-2015 թվականներին անցկացրել է 9 հանդիպում և խփել 2 գոլ Ուկրաինայի պատանեկան հավաքականի կազմում (մինչև 18 տարեկան)։ 2014 թվականին սկսել է հանդես գալ մինչև 19 տարեկանների հավաքականում, որի կազմում մասնակցել է Եվրոպայի 2015 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Դուբլ | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Մետալիստ | Պրեմիեր լիգա | 2012/2013 | 1 | 0 | ||||
2013/2014 | 6 | 1 | ||||||
2014/2015 | 1 | 0 | 13 | 1 | ||||
2015/2016 | 8 | 1 | 9 | 8 | ||||
Վալենսիա Մեստալիա | Սեգունդա Բ | 2016/2017 | 8 | 0 |
Ֆուտբոլիստի խոսքով՝ իրեն առավել հարմար է խաղալ կենտրոնական գոտում, բայց կարող է խաղալ նաև եզրային պաշտպանի դիրքում[2]։
Ազատ ժամանակ շատ է սիրում չմուշկներով սահել[2]։
|