Իվան Ցարևիչ | |
---|---|
Տեսակ | բանահյուսական կերպար, գեղարվեստական անձ և revenants in fiction? |
Սեռ | արական |
Ամուսին | Helen the Beautiful?[1] |
Ivan Tsarevich Վիքիպահեստում |
Իվան Ցարևիչ (ռուս.՝ Ива́н Царе́вич կամ Иван-царевич), ռուսական ժողովրդական բանահյուսության գլխավոր հերոսներից։ «Ցարևիչը» տիտղոս է, որը տրվում է ցարերի որդիներին։ Հաճախ հանդիպող կերպար է, որը պայքար է մղում Կոշչեյի հետ։
Նա բանահյուսության մեջ հաճախ, բայց ոչ միշտ հանդիպող, երեք երիտասարդ տղաներից մեկն էր։ «Երեք ցարդոմների» մեջ նա Ոսկե ժապավեն-Նաստասյայի որդին է։ Տարբեր լեգենդներ Իվանին նկարագրում են տարբեր կանայք ունեցող կերպարներով. նրա կանայք էին Իմաստուն Վասիլիան, Գեղեցկուհի Ելենան, Մարյա Մորևնան[2]։
Իվանը երբեմն ներկայացվում է գերբնական ունակություններով և ունի հավլունի թուր։
Իվանը ռուսական բանահյուսության գլխավոր հերոսն է։ Նա համարյա միշտ ներկայացվում է կամ որպես գյուղական ընտանիքի երրորդ որդի կամ՝ թագավորի որդի։ Ավելի ուշ հանդիպող պատմություններում նա կոչվում է Իվան Ցարևիչ, որը նշանակակում է ցարի որդի։ Իվանն ամենատարածված ռուսական անձնանուններից է։ Իվան Ցաարևիչի ընկերներն ու թշնամիները հաճախ առասպելական դեմքեր են՝ կախարդական կենդանիներից մինչև մահացած էակներ։ Ամենահայտնի ժողովրդական հեքիաթը, որտեղ Իվանն ունի իր դերակատարումը՝ «Իվան Ցարևիչը, Կրակե թռչունն ու Գորշ գայլն» է։ Այս պատմության մեջ Իվանին օգնում է առասպելական գորշ գայլը, նա հաղթում է կրակե թռչնին և խնդրում գեղեցիկ արքայադսեր ձեռքը։ Կրակե թռչնի կերպարի ոգեշնչմամբ Իգոր Ստրավինսկին գրում է համանուն բալետը։ Մյուս հանրաճանաչ հեքիաթում, որը Ստրավինսկին նույնպես օգտագործել է իր «Կրակե թռչունը» բալետում, Իվան Ցարևիչն ամուսնանում է ռազմիկ արքայադստեր՝ Մարիա Մորևնայի հետ, որն առևանգվել էր անմահ Կոշչեյի կողմից։ Այս հեքիաթում նրան օգնող կենդանիներն էին՝ առյուծը, թռչունն ու կախարդական ձին, որը պատկանում էր Բաբա Յագային։ Հենց այս ձիու վրա էր, երբ հաղթեց Կոշչեին։ Որպես գյուղացու որդի Իվանը հավասարաչափ ներկայացված է, ինչպես Իվան Ցարևիչը։ Ամենատարածված պատմություններից է «Փոքրիկ սապատավոր ձին», որտեղ կախարդական, խոսող ձին օգնում է Իվանին դառնալ հերոս և ամուսնանալ իր սիրելիի հետ[3]։
Իվան Ցարևիչի մասնակցությամբ հեքիաթներն են՝ «Իվան Ցարևիչը, Կրակե թռչունն ու Գորշ գայլը», «Արքայադուստր գորտը », «Ռուսական հեքիաթներ», «Անմահ Կոշչեյի մահը», «Կրակե թռչունը»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Ցարևիչ» հոդվածին։ |
|