Իվետ Զ՚Գրագեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 31, 1920[1] |
Ծննդավայր | Ժնև, Շվեյցարիա[2] |
Վախճանվել է | ապրիլի 16, 2012[1][2] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Ժնև, Շվեյցարիա[3] |
Մասնագիտություն | գրող, թարգմանչուհի և ռադիոհաղորդավար |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Q111782098?[4][5] |
Պարգևներ | |
![]() |
Իվետ Զ՚Գրագեն (ֆր.՝ Yvette Z'Graggen, մարտի 31, 1920[1], Ժնև, Շվեյցարիա[2] - ապրիլի 16, 2012[1][2], Ժնև, Շվեյցարիա[3]), շվեյցարացի արձակագիր, թարգմանչուհի։
Իվետ Զ՚Գրագենը ծնվել է 1920 թվականի մարտի 31-ին Ժնևում։ Սովորել է հայրենի քաղաքում։ Ուսումը շարունակել է Ֆլորենցիայի համալսարանում, որտեղ ստացել է իտալերենի մասնագետի վկայական։ Նա հաջորդաբար աշխատել է Կարմիր Խաչում, Միջազգային Հանդիպումներում, իսկ 1952 թվականից՝ ռոմանական Շվեյցարիայի ռադիոյում՝ որպես գրական հաղորդումների պատասխանատու։
Իր վեպերում նա նկարագրել է կանանց պայքարը էմանսիպացիայի համար։ 1944 թվականից ի վեր հրատարակել է մի շարք վեպեր, այդ թվում՝ «Կյանքը սպասում էր» (1955) և «Միտիաս Բերգը»։ Գրել է նաև բազմաթիվ պատմվածքներ, որոնցից հատկապես հայտնի է «Լռության տարիները», որտեղ հեղինակը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։
1945 թվականին լույս է տեսել Զ՚Գրագենի «Մողեսը» ժողովածուն՝ կազմված 7 նովելից։
Իվետ Զ՚Գրագենն արժանացել է մի շարք մրցանակների. 1957 թվականին ստացել է Ժնևյան, 1982 թվականին՝ Շիլլերի, իսկ 1951 թվականին՝ Գիլսոնի մրցանակներ և այլ պարգևներ[7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվետ Զ՚Գրագեն» հոդվածին։ |
|