Իրինա դի Սպիլիմբերգո իտալ.՝ Irene di Spilimbergo | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1538[1] |
Ծննդավայր | Սպիլիմբերգո, Վենետիկի հանրապետություն[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 15, 1559[2][3][1] (21 տարեկան) |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2][1] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարչուհի և գրականագետ |
Ժանր | դիմապատկեր |
Իրինա (Իրեն) դի Սպիլիմբերգո ( իտալ.՝ Irene di Spilimbergo, հոկտեմբերի 17, 1538[1], Սպիլիմբերգո, Վենետիկի հանրապետություն[1] - դեկտեմբերի 15, 1559[2][3][1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2][1], Վերածննդի շրջանի իտալացի նկարչուհի և բանաստեղծուհի։
Իրինա դի Սպիլիմբերգոն ծնվել է 1538 թվականին Սպիլիմբերգոյում։ Հոր անժամանակ մահից և մոր երկրորդ ամուսնությունից հետո նրա դաստիարակությամբ զբաղվել է պապը[4]։
Երիտասարդ տարիքում դրսևորել է գեղարվեստական ունակություններ, երկու տարի Վենետիկում սովորել է իտալացի գեղանկարիչ Տիցիանի մոտ, նկարել դիմանկարներ և կտավներ պատմական և կրոնական թեմաներով (օրինակ՝ «Թռիչք Եգիպտոսից»)։
Նրան հաճախ համեմատում են Վերածննդի դարաշրջանի մեկ այլ իտալացի նկարչուհ Սոֆոնիսբա Անգվիսսոլայի հետ։ Դի Սպիլիմբերգոյի նկարների քիչ մասն է պահպանվել։ Վաշինգտոնի (ԱՄՆ) Արվեստի ազգային պատկերասրահում պահվում են նկարչուհու երկու նկար։
Նա առավել հայտնի է բանաստեղծական էլեգիաների մեծ ժողովածուով, որը հրատարակվել է իր մահից երկու տարի անց, որը պարունակում է 279 իտալական և 102 լատիներեն բանաստեղծություններ, մի քանիսն անանուն, իսկ մյուսները վերագրված են տվյալ ժամանակի մշակութային գործիչների, այդ թվում՝ Լոդովիկո Դոլչեի, Տորկվատո Տասսոյի, Տիցիանի, Բենեդետտո Վարկիի և մյուսներին։
Իրինա դի Սպիլիմբերգոն մահացել է Վենետիկում 21 տարեկան հասակում[5]։
|