Լաբիրինթոս Օրտա
(կատ.՝ Parc del Laberint d’Horta) | |
---|---|
Տեսակ | քաղաքային զբոսայգի և hedge maze? |
Կազմված է | Marquès d'Alfarràs palace? |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածք | Horta? |
Հիմնվել է | 1794 |
Բացվել է | 1971 |
Ճարտարապետ | Դոմենիկո Բագուտի |
Լաբիրինթոս Օրտա զբոսայգի (կատ.՝ Parc del Laberint d’Horta, իսպ.՝ Parc del Laberint d’Horta), պատմական զբոսայգի Բարսելոնայում, քաղաքի նմանատիպ ամենահին այգին։ Գտնվում է Դեսվալս ընտանիքի նախկին կալվածքի տարածքում` Կոլսերոլա լեռնապարի բարձունքներից մեկի լանջին։ Զբոսայգին ընդգրկում է 18-րդ դարի այգին` նեոդասականության ոճով, և 19-րդ դարի այգին` ռոմանտիզմի ոճով։
Լաբիրինթոս այգու պատմությունը սկսվում է 1791 թվականին, երբ մարքիզ Ժոան Անտոնի Դեսվալս ի դ’Արդենան` հողատարածքի սեփականատերը, ճարտարապետ Դոմենիկո Բագուտիի հետ մշակում է նեոդասականության ոճով այգի։ Ծրագիրն իրականություն են դարձնում վարպետներ Ժաումեն և Անդրեու Վալսը, ինչպես նաև ֆրանսիացի այգեպան Ժոզեֆ Դելվալիեն։
19-րդ դարի կեսին մարքիզի սերունդները վարձում են ճարտարապետ Էլիես Ռոջենթին, որպեսզի ընդարձակի այգին։ Ռոջենթը մշակում է ռոմանտիզմի ոճով նախագիծը` տաղավարներով, ծաղկաթմբերով, ջրվեժներով։ Ծրագրում կար նաև ջրանցք, որ միացնում էր վերին և միջին սանդղավանդերը։ Ջրանցքը կառուցվել է 1853 թվականին[1]։
1880 թվականին Դեսվալսի պալատի կողքին ձևավորվում է ընտանեկան այգի։
19-րդ դարի վերջին Դեսվալսների առանձնատունը դառնում է հասարակական ու մշակութային միջոցառումների, ինչպես նաև բացօթյա թատերական ներկայացումների կազմակերպման վայր։
1967 թվականին Դեսվալսների ընտանիքը այգին հանձնում է Բարսելոնայի քաղաքային իշխանություններին, ինչից հետո այն բացվում են հասարակության այցելությունների համար 1971 թվականին։ Եվրամիության հովանավորությամբ մասշտաբային վերականգնման աշխատանքներ են իրականացվել 1994 թվականին։
Ներկայումս տարածքը զբոսայգի-թանգարան է` այցելությունների սահմանափակումով (այգի միաժամանակ չի կարող մտնել 750-ից ավել մարդ), որ սահմանվել է 1994 թվականին զբոսայգին և նրա տարածքի շինությունները պահպանելու նպատակով։ Այգու տարածքում արգելված են պիկնիկները (դրանց համար հրապարակ է ձևավորվել այգու մուտքից ոչ հեռու), շների զբոսանքները, հեծանվով այցելությունները և աղմկոտ խաղերը[1][2]։
1993 թվականից սկսած` Դեվալսների հին պալատում գործում են Լաբիրինթոսի կառուցման կենտրոնը (Centre de Formación del Laberint), Բարսելոնայի քաղաքային իշխանություններին պատկանող Այգեգործական ինստիտուտը, ինչպես նաև մասնագիտացված գրադարան։
Հունիս-հուլիս ամիսներին քաղաքային իշխանությունները կազմակերպում են դասական երաժշտության համերգներ[2]։
Մուտքից աջ գտնվում է Դեսվալսների նախկին պալատը, որը նեոգոթիկայի տարրերով է և նեոարաբական ոճով։ Այս համալիրի մեջ է մտնում նաև Torre Sobirana միջնադարյան աշտարակը։
Այգին, որի մակերեսը 9.1 հա է, բաժանված է երկու մասի` նեոդասական և ռոմանտիկ այգիներ։ Ամբողջ այգու տարածքում տեղակայված են բազմաթիվ քանդակներ, որոնցից շատերը ստեղծված են հին հունական դիցաբանության մոտիվներով, մյուսները` ազգային։
Նեոդասական այգին բաղկացած է երեք սանդղավանդերից.
Երկրորդ և երրորդ սանդղահարթակները բաժանված են «Ռոմանտիկ ջրանցքով», որի ծայրամասերից մեկու ձևավորել են «Սիրո կղզին» (Illa de l’Amor):
Ռոմանտիկ այգին բաժանված է տարբեր ծաղկաթմբերի և փոքր հրապարակների, որոնք գտնվում են մեծ ծառերի ստվերում։ Այգու այս մասում կա ջրվեժ։ Այստեղ այգու սկզբնական տեսքից քիչ հետքեր են պահպանվել։ Հավանաբար ռոմանտիկ այգին ձևավորվել է մահվան թեմայով. այստեղ նույնիսկ կա փոքր գերազմանոցի նմանագործում, մինչդեռ նեոդասական այգին սիրո թեմայով է ստեղծված։
Այգում տնկվել են տարատեսակ, այդ թվում և հազվադեպ հանդիպող ծառատեսակներ։ Դրանցից են քարե կաղնին (Quercus ilex), գնդաձև էվկալիպտը (Eucalytus globulus) և մաթուզենին (Arbutus unedo): Շատ են մշտադալար ծառատեսակները։ Ծաղիկներից աչքի են ընկնում աֆրիկյան շուշանները, որոնք անվանում են «սիրո ծաղիկներ»։
Այգում աճեցնում են կամելիաներ, իսկ մուտքը զարդարում են կարմիր ալպիական մանուշակները։
Լաբիրինթոսը հիմնադրվել է 1792 թվականին՝ դառնալով այգու գլխավոր տարրը։ Լաբիրինթոսի չափը 45х48 մ է։ Ցանկապատի երկարությունը 750 մ է։ Կենդանի ցանկապատը բաղկացած է նոճիներից, բարձրությունը 2.5 մ է։ Լաբիրինթոսի մուտքը գտնվում է նրա հարավարևմտյան անկյունում. այն նոճիներով ձևավորված կամար է։ Լաբիրինթոսի մուտքի մոտ տեղադրված է բարձրաքանդակ, որ ներկայացնում է Արիադնային Թեսևսին կծիկ տալիս։ Քանդակի պատվանդանին գրված է.
Լաբիրինթոսի կենտրոնում կա կլորավուն փոքր հրապարակ, որից դուրս է գալիս 8 ճանապարհ։ Նրանցից յուրաքանչյուրը նշված է նոճու կամարով։ Հրապարակի կենտրոնում կա քանդակ, ինչպես նաև քարից շրջանաձև նստարան։