Լամու (կղզեխումբ)

Լամու
Տեսակկղզեխումբ
Երկիր Քենիա
Վարչատարածքային միավորCoast Province?
Քարտեզ
Քարտեզ

Լամու (անգլ.՝ Lamu Archipelago), կղզեխումբ Հնդկական օվկիանոսում։

Վարչականորեն Լամուն պատկանում է քենիական ափամերձ նահանգին։ Կղզեախմբում կան երեք խոշոր կղզիներ՝ Լամու, Մանդա, Պատե և մի քանի փոքր կղզիներով։ Կղզեխմբի ամենամեծ քաղաքը՝ Լամուն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է[1]։ Արաբական ժառանգության մասն են կազմում Տակվա և Մանդա (Մանդա կղզի) և Շանգա (Պատե կղզի) քաղաքների ավերակները[2]։

1415 թվականին արշիպելագ է այցելել չինացի հայտնի ճանապարհորդ Չժենգ Հեն։ Կան մի քանի այլ պատմություններ, որոնք նշում են, որ Չժեն Հեի նավատորմի չինական նավերը խորտակվել են Քենիայի Լամու կղզու մոտ՝ 1415 թվականին։ Փրկվածները բնակություն են հաստատել կղզում և ամուսնացել տեղացի կանանց հետ։ Դա ապացուցվել է վերջերս կղզու վրա կատարված հնագիտական աշխատանքների արդյունքում, որոնք հանգեցրել են այս կապը ենթադրող ապացույցների հայտնաբերմանը։ Որոշ բնակիչների վրա կատարված ԴՆԹ-ի հետագա թեստը ցույց է տալիս, որ նրանք իսկապես ունեն չինացի նախնիներ։

Լամու և Մանդա կղզիներում կան օդանավակայաններ։

Լամու կղզեխմբում են գտնվում ազգային ծովային պարկը և Կիունգա կենսոլորտային արգելոցը[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Lamu Old Town». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
  2. Allen, James de Vere: Lamu, with an appendix on Archaeological finds from the region of Lamu by H. Neville Chittick. Nairobi: Kenya National Museums
  3. «Kiunga» (անգլերեն). Человек и биосфера. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  4. «Kiunga National Marine Reserve» (անգլերեն). Служба охраны дикой природы Кении. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.