Լաուրա Բալբո

Լաուրա Բալբո
իտալ.՝ Laura Balbo
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1933(1933-11-30) (90 տարեկան)
ԾննդավայրՊադովա, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունՊադովայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սոցիոլոգ
ԱշխատավայրՊադովայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Հավասար հնարավորությունների առանց պորտֆել նախարար, Հավասար հնարավորությունների առանց պորտֆել նախարար և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունԿանաչների դաշնություն
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»
 Laura Balbo Վիքիպահեստում

Լաուրա Բալբո (իտալ.՝ Laura Balbo, նոյեմբերի 30, 1933(1933-11-30), Պադովա, Վենետո, Իտալիա), իտալացի սոցիոլոգ, քաղաքական գործիչ։

Բալբոն 1956 թվականին Պադուայի համալսարանից սոցիոլոգիայի ոլորտում աստիճան է ստացել[1]։ Ապա որպես Ֆուլբրայթի գիտնական ուսանել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում, որից հետո վերադարձել է Իտալիա և Միլանի համալսարանում դասավանդել սոցիոլոգիա։ Նա 1968 թվականին նշանակվել է համալսարանի պրոֆեսոր և ավելի ուշ Ֆերրարայի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան։

Նրա աշխատանքը վերաբերում է ռասիզմին, ուրբանիզացիային, ընտանեկան քաղաքականությանն ու պետության բարեկեցությանը։ Նա առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում հասարակության մեջ կանանց և կրկնակի ներկայության տերմինին (իտալ.՝ doppia presenza)՝ նկարագրելու համար, որը կանայք պատասխանատվություն են կրում ինչպես անձնական, այնպես էլ ընտանեկան կյանքի և հանրային աշխարհի աշխատանքի համար[2]։

Հարվարդի համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ֆուլբրայթի կրթաթոշակակի ավագ կրթաթոշակակիր է, Ռադկլիֆի խորացված ուսումնասիրությունների ինստիտուտի (1963-1965) այցելող գիտնական է և Կալիֆոռնիայի Բերկլի և Սանտա Կրուս համալսարանների այցելող դոցենտ է (1980)[1]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալբոն թողեց իր համալսարանական կարիերան քաղաքականությամբ զբաղվելու համար՝ 1983 թվականին խորհրդարանում զբաղեցնելով առաջին տեղը[3]։ Մինչև 1992 թվականը նա խորհրդարանում ոչ կուսակցական քաղգործիչ էր, իսկ ավելի ուշ միացավ Սինիստրային (Ոչ կուսակցական ձախ թևին)։ Արդյունքում նա միացավ Վերդիին (Կանաչներին)։

Մասսիամո Դ'Ալեման նրան 1998 թվականից 2000 թվականը նշանակում է Հավասար հնարավորությունների նախարարի պաշտոնին[3]։ Նա խթանում էր ռասայական և ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հավասար հնարավորություններ ունենալու հնարավորությունները։ Սեռական կողմնորոշման հարցն Իտալիայում առաջին անգամ դարձավ նախարարության հատուկ հանձնարարություն՝ Ֆրանկո Գրիլլինիի գլխավորությամբ։ Նա նաև աշխատել է քաղաքականության մեջ կանանց ներկայացուցչությունն ապահովելու և կանանց զբաղվածությունը բարելավելու համար, որը ներառում էր Նեապոլում 2000 թվականի հունվարին կանանց աշխատանքով ապահովելու համար կազմակերպված կոնֆերանսը (բացվել էր Կարլո Էզեգիո Կիամպիի կողմից)։ 2000-2001 թվականներին նա խտրականության և ռասիզմի հարցերով վարչապետի հատուկ խորհրդատուն էր[1]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հրատարակություններից են՝

  • Balbo, L. (1976). Stato di famiglia. Bisogni, privato, collettivo (Italian). Milan: Etas.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Balbo, L.; Siebert-Zahar, R. (1979). Interferenze. Lo Stato, la vita familiare, la vita privata (Italian). Milan: Feltrinelli.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Balbo, L. (1987). Time to care. Politiche del tempo e diritti quotidian (Italian). Milan: Angeli.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Balbo, L.; Manconi, L. (1990). I razzismi possibili (Italian). Milan: Feltrinelli.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Balbo, L. (1991). Tempi di vita. Studi e proposte per cambiarli' (Italian). Milan: Feltrinelli.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Balbo, L.; Manconi, L. (1992). I razzismi reali (Italian). Milan: Feltrinelli.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Balbo, L.; Manconi, L. (1993). Razzismi. Un vocabolario (Italian). Milan: Feltrinelli.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Balbo, L. (2002). Riflessioni in-attuali di una ex ministro. Pensare la politica anche sociologicamente (Italian). Soveria Mannelli: Rubbettino.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Balbo, L. (2008). In che razza di società vivremo? L'Europa, i razzismi, il futuro (Italian). Milan: B. Mondadori.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Balbo, L. (2008). Il lavoro e la cura. Imparare a cambiare (Italian). Torino: Einaudi.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Balbo, L.; Ruzzo, C. (2014). «Italian Populism and the Trajectories of Two Leaders: Silvio Berlusconi and Umberto Bossi». In Wodak; Khosravinik, Majid; Mral, Brigitte (eds.). Right-Wing Populism in Europe: Politics and Discourse. London: Bloomsbury.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Chiaretti, Giuliana (2017). «Laura Balbo». Enciclopedia delle Donne. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  2. Balbo, Laura (1978). «La doppia presenza». Inchiesta. 32: 3–11.
  3. 3,0 3,1 «About Laura Balbo». Open Democracy. 2011. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Laura Balbo Ceccarelli (Laura Balbo)». Gruppi parlamentari (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
  • «Laura Balbo». XIII Legislatura 1996-2001: Dati anagrafici e incarichi (իտալերեն). Senato della Repubblica. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Բալբո» հոդվածին։