Լավրելիոպսիս
|
|
Լավրելիոպսիս ծաղկող բույսերի դաս, որին ընդամենը մի տեսակ է պատկանում՝ Լավրելիոպսիս ֆիլիպպիանա ծառը, ճանաչված որպես տեպա և վավան։ Էնդեմիկ է Չիլիում և Արգենտինայի նեղ հարևան շերտում։ Չիլիում այն հայտնաբերել են Մաուելից մինչև Այսեն։ Լավրելիոպսիս ֆիլիպպիանան աճում է խոնավ և խորը հողերում։
Լավրելիոպսիս ֆիլիպպիանան մշտադալար ծառ է մինչև 30 մ բարձրությամբ և 1.4 մ տրամագծով, բարակ կեղևով, անուշաբույր փայտով և դափնու հետ արտաքին նմանությամբ։ Տերևները անուշաբույր են, երկարավուն, թուլանում են հիմքում, ունեն 4.9 սմ երկարություն և 1.5-4 սմ լայնություն, փայլուն և կաշվենման են։ Միջնամասը դեղին մազիկներով է, ծայրերը երկու վերին երրորդում խիստ ատամնավոր են, յուրաքանչյուր ատամ ավարտվում է մի փոքր կետով։ Ծաղիկները հերմաֆրոդիտ են կամ միասեռ, դրանք փոքր են, մոտավորապես 5-6 մմ երկարությամբ, կարմրականաչավուն, դասավորված ցեղաձևերով։ Պտղակոթերը մազոտ են՝ մոտ 2-3 մմ երկարությամբ, զանգակաձև ծաղկաթերթիկներով, որոնք բաժանված են 7-9 թերթիկների քիչ թե շատ իրար հավասար, դրսից մազոտ են՝ 4 առէջով և 8-20 ստամինոդով, մի քանի պտղաթերթով, ոճը փետրավոր է, խարանով։ Պտուղը պատենավոր է։
Փայտը օգտագործվում է շինարարության մեջ, սակայն այն փտում է, երբ ենթարկվում է դրսի խոնավության։ Ծառը տնկվել է Իսպանիայում[1]։
Լավրելիոպսիս անունը մատնանշում է արտաքին նմանությունը Լաուրուս բույսին։ Ֆիլիպպինիա անունը խորհրդանշում է Ռոդոլֆո Արմանդո Ֆիլիպիին, ով գերմանացի-չիլիացի բնագետ էր։