Լարս Ֆոգտ գերմ.՝ Lars Vogt | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1970[1] |
Ծննդավայր | Դյուրեն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2] |
Մահացել է | սեպտեմբերի 5, 2022[3] (51 տարեկան) |
Մահվան վայր | Էռլանգեն, Բավարիա, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Հաննովերի երաժշտության, դրամայի և մեդիայի համալսարան |
Մասնագիտություն | դասական դաշնակահար, երաժշտական ղեկավար, դիրիժոր և դաշնակահար |
Պարգևներ և մրցանակներ | |
Lars Vogt Վիքիպահեստում |
Լարս Ֆոգտ սեպտեմբերի 8, 1970[1], Դյուրեն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2] - սեպտեմբերի 5, 2022[3], Էռլանգեն, Բավարիա, Գերմանիա, գերմանացի դաշնակահար, դիրիժոր և ակադեմիական ուսուցիչ[5];
Ֆոգտը ծնվել է Դյուրենում, 1970 թվականի սեպտեմբերի 8-ին։ Դաշնամուրի դասերի է հաճախել վեց տարեկանից[6]։
Լարս Ֆոգտն ավելի հայտնի է դարձել Լիդսի դաշնամուրային միջազգային մրցույթում երկրորդ մրցանակը ստանալուց հետո՝ 1990 թվականին[7]։ Նա իր դեբյուտը կատարել է Քարնեգի հոլում՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիկում, Լորին Մաազելի ղեկավարությամբ։ Նրա առաջին մեծ ձայնագրությունները եղել են Բիրմինգհեմ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ 1992 թվականին, Շումանի Դաշնամուրի կոնցերտը և Գրիգի Դաշնամուրի կոնցերտը՝ դիրիժոր Սայմոն Ռատլ։
Լարս Ֆոգտը Գերմանիայում իրականացրել է մանկավարժական գործունեություն։
Ֆոգտն առաջին անգամ ամուսնացել է ռուս կոմպոզիտոր Տատյանա Կոմարովայի հետ, ամուսնալուծությունից հետո ապրել է իր երկրորդ կնոջ՝ ջութակահարուհի Աննա Ռեզնյակի և երեք երեխաների հետ։
2021 թվականի փետրվարին Ֆոգտի մոտ ախտորոշվել է կոկորդի և լյարդի քաղցկեղ։ Այդ վիճակում, բուժումներ ընդունելուց նա շարունակել է նվագել և ձայնագրվել։
Ֆոգտը մահացավ Էռլանգեն քաղաքի կլինիկայում, 2022 թվականի սեպտեմբերի 5-ին[8][9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարս Ֆոգտ» հոդվածին։ |
|