Լարրի Ուոլթերս

Լարրի Ուոլթերս
անգլ.՝ Larry Walters
Ծնվել էապրիլի 19, 1949(1949-04-19)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 6, 1993(1993-10-06) (44 տարեկան)
Մահվան վայրAngeles National Forest, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունballoonist և truck driver
Պարգևներ և
մրցանակներ

Լարրի Ուոլթերս (անգլ.՝ Larry Walters, ապրիլի 19, 1949(1949-04-19), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 6, 1993(1993-10-06), Angeles National Forest, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), 1982 թվականի Դարվինի մրցանակի դափնեկիր; այն քչերից մեկը, ով ստացել է մրցանակը և վերապրել է այն իրադարձությունը, որը հանգեցրել է մրցանակի շնորհմանը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլաստերային օդապարիկով թռիչքը ոգեշնչվել է Լարի Ուոլթերսի փորձից, թեև Ուոլթերսն առաջինը չէր, ով կատարել է նման փորձ[2]։

Լարրի Ուոլթերսը բեռնատարի վարորդ է աշխատել[3]։ Նախկինում նա փորձել է օդաչու դառնալ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերում, բայց վատ տեսողության պատճառով չի կարողացել[4][5]։

Թռչելու իր վաղեմի երազանքը իրականացնելու համար, Լարրի Ուոլթերսը 1982 թվականին բազկաթոռին է կապել քառասունհինգ հելիումով լցված օդապարիկ՝ յուրաքանչյուրը ուներ 0,9 մ³ ծավալ և մոտավորապես մեկ մետր տրամագիծ։ Ուոլթերսը իր հետ վերցրել էր ռացիա, գարեջուր, սենդվիչներ, ջրով շշեր՝ որպես բալաստ և օդամղիչ ատրճանակ. ինչով կրակելու և պայթեցնելու էր օդապարիկները` վայր իջնելու ժամանակ։

Նա ծրագրել էր, որ իր բակից խարիսխի պարանը կտրելուց հետո նա պետք է բարձրանար 10 մ, սակայն նա չէր հաշվել հելիումի փուչիկների ծավալը և բարձրացել 4800 մ։ Այս բարձրության վրա նա որոշել է ռիսկի չդիմել և չկրակել օդապարիկներին և ստիպված օդում անցկացրել է 45 րոպե։ Պատահականորեն նա մտել է թռիչքի օդային միջանցք, և Trans World Airlines-ի և Delta Air Lines-ի օդաչուները հայտնել են օդում գտնվող աթոռին նստած մարդու առկայության մասին[1]։

Լարին սկսել է կրակել և մի քանի օդապարիկ պայթեցնելով աստիճանաբար վայրէջք է կատարեց Լոնգ Բիչի մոտ][1]; օդամղիչ ատրճանակը ձեռքից ընկել է, և մնացած օդապարիկները խճճվել են հոսանքի գծերին[6], ինչը կարճ միացում է առաջացրել։ Լոնգ Բիչի մի ամբողջ շրջան 20 րոպեով մնացել է առանց էլեկտրական հոսանքի[1]։

Երբ Ուոլթերսն իջել է գետնին, նրան անհապաղ ձերբակալել են։ Ոստիկանների «Ինչո՞ւ դա արեցիք» հարցին նա պատասխանել է. «Դե, չի կարելի ամբողջ ժամանակ անգործ նստել»[7]։

Ուոլթերսը սկզբում տուգանվել է 4000 դոլարով ԱՄՆ Դաշնային ավիացիոն կանոնակարգը խախտելու, նաև օդանավը օդակայանի երթևեկության տարածքում «առանց հսկիչ աշտարակի հետ երկկողմանի կապ հաստատելու և պահպանելու» համար։ Ուոլթերսը բողոքարկել է, և տուգանքը կրճատվել է մինչև 1500 դոլար[8]։

Նա նաև Դալլասի Bonehead ակումբի կողմից արժանացել է մրցանակի կլաստերային օդապարիկներով ռեկորդային բարձրության հասնելու համար։ Արժանացել է նաև Դարվինի մրցանակի։ Թռիչքից հետո Լարին թողել է վարորդի աշխատանքը և դարձել մոտիվացիոն խոսնակ, ինչը, 1990-ականների սկզբին նկարահանվել է Timex-ի տպագիր գովազդում[9], սակայն այս ամենը նրան մեծ եկամուտ չի բերել[10]։ Ավելի ուշ ճանապարհորդել է Սան Գաբրիել լեռներով և կամավորական աշխատանք կատարել Միացյալ Նահանգների անտառային ծառայության համար։ Բաժանվել է իր 15 տարվա ընկերուհուց, կարողացել է միայն աշխատանք գտնել որպես անվտանգության աշխատակից։ 1993 թվականի հոկտեմբերի 6-ին, 44 տարեկան հասակում, Ուոլթերսը ինքնասպանություն է գործել Լոս Անջելեսի ազգային անտառում կրակելով իր սրտին[1][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «1982 At-Risk Survivor» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  2. Faber, John (1960). Great News Photos. New York: Dover (re-publication - 1978). էջ 76. ISBN 0486236676. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. «1982 Honorable Mention: Lawn Chair Larry». Darwinawards.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին. (անգլ.)
  4. Տեսանյութ Լարրի Ուոլթերսի թռիչքի մասին։
  5. ««Летать так летать!»» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  6. «Премия Летающего На Стуле» (ռուսերեն). Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  7. «Бернард Вербер - читаем произведение Тайна Богов, страница 36». aboutwerber.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին. (ռուս.)
  8. «Man flies 193 miles in lawn chair». CNN.com. Bend, OR: CNN. Associated Press. 2007 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 10-ին.
  9. «Scan of Walters' Timex ad». Check-six.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. «The Balloon Boy Hoax—Solved!». Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  11. «Crash Landing: A Daredevil's Despair Ends in his Suicide». People. 1993 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. (անգլ.)