Լա Միրա

Լա Միրա
Տեսակլեռ
Երկիր Իսպանիա
Վարչատարածքային միավորԳիսանդո, Արենաս դե Սան Պեդրո, Էլ Օրնիլյո և Օյոս դել Էսպինո
ԼեռնաշղթաSierra de Gredos?
Բարձրությունը ծովի մակարդակից2343 մետր
Հարաբերական
բարձրություն
348 մետր

Լա Միրա (իսպ.՝ La Mira), լեռնագագաթ Իսպանիայի կենտրոնում գտնվող Սիերա դե Գրեդոս լեռնաշղթայում։ Վերջինս Sistema Central լեռնային համակարգի ենթամասն է կազմում ու գտնվում է Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում։ Լա Մաիրան ունի 2343 մ բարձրություն[1], հանդիսանում է Արենաս դե Սան Պեդրո, Գիսանդո, Էլ Օրնիլյո և Օյոս դել Էսպինո մունիցիպալիտետների սահմանը։

Լա Միրայի հարավային կողմում գտնվում է Տիետար հովիտը՝ 400 մ բարձրության վրա։ Հարաբերական բարձրությունը կազմում է 348 մ[2]

Լեռը մագլցելը բավականին հեշտ է, գագաթ կարելի է բարձրանալ թե՛ հյուսիսից, և թե՛ հարավից։ Հյուսիսից այն հասանելի է Պլատֆորմա դե Գրեդոսից (1800 մ)[3], իսկ հարավից՝ Նոգալ դել Բարանկո կետից (1,159 metres)։

Լեռան կողքին Լոս Գալայոսն է, որը Լա Միրայից առանձնանում է Գարգանտա դե լոս Գալայոս խորը կիրճով։ Լոս Գայալոսը նեղ գագաթների շղթա է, որի բարձրությունը հասնում է մինչև 2200 մ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (Իսպաներեն) Principales cumbres montañosas de la provincia de Ávila Արխիվացված 2013-01-06 archive.today. Instituto Geográfico Nacional (Spain)
  2. (Իսպաներեն) La Mira peak in mendikat.net Արխիվացված 2015-03-26 Wayback Machine
  3. (Իսպաներեն) Revista Oxígeno. «Ruta de Trekking - Sierra de Gredos La Mira». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Միրա» հոդվածին։