Լա Պեռլա | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | ԱՄՆ |
Գտնվելու վայրը | Պոնսե |
Հիմնադրման ամսաթիվ | մայիսի 28, 1864 |
Անվանված է | Մոնսերրատի Սուրբ Մարիամ |
Ճարտարապետ | Խուան Բերտոլի Կալդերոնի |
Teatro La Perla Վիքիպահեստում |
Լա Պեռլա (թատրոն) (իսպ.՝ Teatro La Perla), պատմական թատրոն Պուերտո Ռիկոյի Պոնսե քաղաքում։ Բացվել է 1864 թվականին[1]։ Իր տեսակի մեջ Պուերտո Ռիկոյի երկրորդ ամենահին թատրոնն է[2], ինչպես նաև համարվում է «Կարիբյան ավազանի իսպանախոս երկրների ամենամեծ և պատմական թատրոնը»[3][4]։ Թատրոնը «La Perla» է կոչվել Մոնսեռատի Սուրբ Մարիամի (La Virgen de Montserrat) պատվին, որը հայտնի էր որպես «Միջերկրական ծովի մարգարիտ» (իսպաներեն՝ la Perla del Mediterráneo)[5][6]։ Գտնվում է Պոնսեի պատմական կենտրոնի 3-րդ շրջանում։
Թատրոնի շենքը 1860-ական թվականներին նախագծել է Խուան Բերտոլի Կալդերոնին։ Շենքը կառուցված է նեոդասական ոճով և աչքի է ընկնում վեց սյուներից բաղկացած մուտքով։ Շենքը զգալի վնասվել է 1918 թվականի Սան Ֆերմինի երկրաշարժից։ 1940 թվականին այն վերականգնվել է և վերաբացվել է 1941 թվականին՝ զինված ավելի լավ ակուստիկ տեխնոլոգիայով։ 2006 թվականին փակվել է վերանորոգման համար, վերաբացվել է 2008 թվականի մարտի 14-ին[7]։
Լա Պեռլա թատրոնը կառուցվել է 1864 թվականի մայիսին Ֆրանսիսկո Պառա Դուպերոնի և Պեդրո Գարիգայի նախաձեռնությամբ[8]։ Բացման արարողությունը տեղի է ունեցել 1864 թվականի մայիսի 28-ին մալյորկացի գրող Խուան Պալու ի Կոլի «Ալմուդաինայի զանգը» պիեսի բեմադրությամբ (Սեգառա և Արխենտե թատերական խմբի կատարմամբ)[9]։
Լա Պերլա թատրոնը ծառայել է որպես ոչ միայն տարածաշրջանի թատերական գեղարվեստական մշակութային օջախ, այլ եղել է Պոնսեի, և առհասարակ, Պուերտո Ռիկոյի սոցիալական խնդիրներին առնչվող հավաքների վայր։ Թատրոնն այս նպատակին է ծառայել ինչպես իսպանական ռեժիմի օրոք, այնպես էլ Միացյալ Նահանգների տարածքում գտնվելու Պուերտո Ռիկոյում վաղ տարիներին[10]։
1901 թվականին այս թատրոնում ֆրանսիացի Էդուարդո Հերվետը ցուցադրել է առաջին համր ֆիլմը Պուերտո Ռիկոյում[11]։ Թատրոնի տեխնիկական լուսավորության առաջին տնօրենն է եղել Ֆելիքս Խուան Տոռես Օրտիսը[12]։
Թատրոնը կարող է տեղավորել 1047 մարդ։ Այստեղ հաճախ կազմակերպվում են համերգներ, օպերային բեմադրություններ, պիեսներ, տարբեր քաղաքացիական, կրթական նախաձեռնություններ[13]։ Թատրոնի սրահում կա փոքրիկ թանգարան՝ նվիրված թատրոնի կառուցմանն ու ներկայացումներին։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Պեռլա (թատրոն)» հոդվածին։ |
|