Լեբլեբա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1946[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս[2] |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Hassan Youssef? |
Նինոչկա Մանուկ Կուպելյան ( մասրի՝ نينوتشكا مانوج كوبليان . նոյեմբերի 14, 1946[1], Կահիրե, Եգիպտոս[2]), առավել հայտնի է Լեբլեբա բեմական անունով ( մասրի՝ لبلبه ), հայկական ծագումով եգիպտացի կինոդերասանուհի, արտիստուհի։ Նա և՛ եգիպտացի դերասանուհի Ֆեյրուզի, և՛ արտիստուհի Նելլիի զարմուհին է։
Ծնվել է Կահիրեում՝ հայկական ընտանիքում։ Նա սկսել է որպես մանուկ դերասանուհի ՝ ընդօրինակելով այլ դերասանուհիների, այդ թվում՝ ելույթ ունենալով Եգիպտոսի ազգային թատրոնում։ Կինոյում իր նորամուտը նշել է եգիպտացի կինոռեժիսոր և պրոդյուսեր Անվար Վագդիի և սցենարիստ/դրամատուրգ Աբո Էլ Սեուդ Էլ Էբիարիի Հաբեբթի Սուսու ֆիլմում։ Հենց Էլ Էբիարին էլ նրա համար ընտրել է բեմական Լեբլեբա անունը՝ նկատի առնելով երեխայի բազմաշնորհ լինելը. Նինոչկան մանուկ հասակից դրսևորել է դերասանուհու, կատակերգուի, պարուհու և երգչուհու ձիրքեր։ 1970-ականներին նա դարձել է անվանի դերասան Սալահ Զուլֆիկարի խաղընկերուհին Բորգ Էլ-Աթրաա (1970) և Ֆի Սաիֆ Լազիմ Նոհիբի (1974) ֆիլմերում, հետագայում՝ համբավավոր դերասան Ահմեդ Զաքիի խաղընկերուհին՝ Մաալի ալ Վազիր ֆիլմում (2003)։ Նկարահանվել է նաև հռչակավոր Օմար Շարիֆի հետ՝ «Հասան և Մարկոս» ֆիլմում (2008)։ 1990-ականներին Լեբլեբան հիմնականում հանդես է եկել նշանավոր Նուր Էլ-Շերիֆի ընկերակցությամբ. հիշարժան է հատկապես Լելա Սախենա կինոնկարը (1995թ.), որի գլխավոր հերոսուհու կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու համար նա բազմաթիվ մրցանակներ է ստացել[3]։։
Լեբլեբան ամուսնացել է դերասան Հասան Յուսեֆի հետ, բայց որոշ ժամանակ անց նրանք բաժանվել են։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեբլեբա» հոդվածին։ |
|