Լեդի Էլենա Էմիլի Գլայխեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 1, 1873[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 28, 1947[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Հայր | Prince Victor of Hohenlohe-Langenburg? |
Մայր | Արքայադուստր Հոենլո-Լանգենբուրգցի |
![]() |
Լեդի Էլենա Էմիլի Գլայխեն (փետրվարի 1, 1873[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 28, 1947[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի նկարչուհի, որը պատկերել է բնանկարներ, ծաղիկներ ու կենդանիներ՝ հատուկ համակրանք տածելով հատկապես ձիերի նկատմամբ։
Արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի, ինչպես նաև սուրբ Ջոնի շքանշանի։
Նրա եղբայրը` լորդ Էդվարդ Գլայխենը (1863–1937), պրոֆեսիոնալ զինվոր էր, որը գրել է մի քանի գրքեր։ Քույրը` լեդի Ֆեոդորա Գլայխենը (1861–1922), քանդակագործ էր։ Նրանք կոմս Վիկտոր Գլայխենի, որը Վիկտորյա թագուհու խորթ զարմիկն էր, քանդակագործ ու ծովային սպա, և վերջինիս մորգանատիկական ամուսնությամբ կնոջ՝ ծովակալ սըր Ջորջ Սեյմուրի դուստր Լորա Ուիլյամինա Սեյմուրի[3] երեխաներն էին։
1885 թվականի դեկտեմբերի 15-ին արքունական շրջաբերականում տպագրվել է թագուհու թույլտվությունն առ այն, որ Էլենայի մայրը կարող է կրել ամուսնու տիտղոսը Սուրբ Ջեյմսի արքունիքում, որից հետո նրանք հայտնի են դարձել որպես նորին պայծառություններ արքայազն և արքայադուստր Վիկտոր Հոենլո-Լանգենբուրգներ։ Բայց թագուհին այդ արտոնությունը չի տարածել նրանց երեխաների վրա, չնայած նա հաստատել է նրանց գերմանական տիտղոսների՝ որպես կոմս ու կոմսուհիներ, կիրառությունը։ 1913 թվականի հունիսի 12-ին Էլենան և իր քույրերը՝ կոմսուհիներ Ֆեոդորա և Վալդա Գլայխեններըը, լեդիների կարգավիճակ են ստացել[4]։
1904 թվականին նկարազարդումներ է կատարել դեպի Տիբեթ կատարվող բրիտանական արշավի համար։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրաժարվել է իր գերմանական տիտղոսներից՝ ընդունելով թագավորի կողմից մարքիզի դստեր կոչումը[5] և ղեկավարել Իտալիայի Կորմոնս քաղաքում տեղակայված բրիտանական Կարմիր խաչի 4-րդ ռադիոգրաֆիական ստորաբաժանումը։ Հետագայում արժանացել է «Ռազմական քաջության համար» իտալական բրոնզե մեդալի և 1920 թվականին ընտրվել Հիվանդախնամների միաբանության պատվավոր անդամ, արժանացել Բրիտանական կայսրության շքանշանի։ Եղել է հնահավաքների արքայական ընկերության անդամ[6]։
Նա աշխատել է իր հոր՝ Սուրբ Ջեյմսի արքայական պալատում գտնվող նախկին արվեստանոցում։ Իր տունը գտնվում էր Հերթֆորդշայր կոմսության Մաչ Մարքլ գյուղում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործվել է Թեյթ թանգարանային համալիրի կողմից` արվեստի գործերի անվտանգ պահպանման համար։ 80 հոգուց բաղկացած իր առանձնատան անձնակազմը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դարձրել է կամավորական պաշտպանական ջոկատ[7][8]։
Գլայխենը մահացել է 1947 թվականին, իր 74-ամյակից երեք օր առաջ։ Նրա հուշերը ՝ «Կոնտակտներն ու հակադրությունները» տպագրվել են 1940 թվականին։ Նրա և նրա քույրերի պատվին հուշատախտակ կա Լոնդոնի Գոլդերս Գրին թաղամասում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդի Էլենա Էմիլի Գլայխեն» հոդվածին։ |
|