Լեոնիդիոն[1][2] (հուն․՝ Λεωνίδιον[3]ή Λεωνίδιο), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 66 մետր բարձրության վրա[4], Էգեյան ծովի Արգոլիկոս ծոցի ափից 3 կիլոմետր արևմուտք՝ Պարնոն լեռան ստորոտին։ Այն գտնվում է Պելոպոնես թերակղզու արևելյան մասում, Աթենքից 118 կմ հարավ-արևմուտք։ Հանդիսանում է Նոտիա-Կինուրիայի համայնքի (դիմա) վարչական կենտրոնը Պելոպոնեսի ծայրամասում գտնվող Արկադի ծայրամասային տարածքում։ Բնակչությունը 3761 բնակիչ 2011 մարդահամարի համաձայն[3]։
Անվանումը ստացել է Այոս-Լեոնիդաս եկեղեցու (Սուրբ Լեոնիդա) անունից։ Գյուղում ապրում են ցակոնիացիները՝ հնագույն սպարտացիների ժառանգները[5], որոնք խոսում են ցակոներեն լեզվով։
Հիմնադրվել է 1826 թվականից հետո, երբ Հունական հեղափոխության ընթացքում թուրքական բանակը Իբրահիմ փաշայի հրամանատարությամբ ավերեց Փավստոսոսը՝ Կինուրիայի կենտրոնը։ 1845 թվականին Լեոնիդիոն դարձավ Կինուրիայի կենտրոնը։ 1912 թվականին ստեղծվել է Լեոնիդիոն համայնքը։
Լեոնիդիոն համայնքի մեջ են մտնում Ոսկինա գյուղը և Կարյաս վանքը։ Բնակչությունը 3761 բնակիչ 2011 մարդահամարի համաձայն[3]։ Մակերեսը 102,667 քառակուսի կիլոմետր[4]։