Գյուղ | |||
---|---|---|---|
Լեռնանիստ | |||
Լեռնանիստ գյուղը. տեսքը Մենակսար լեռան լանջից | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Կոտայքի | ||
Գյուղ | Կոտայքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Հրազդանի շրջան | ||
Այլ անվանումներ | Կոթգորան, Վերին Ախտա | ||
ԲԾՄ | 1900 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 2877 մարդ (2018[1]) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Լեռնանիստ, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքում։
Գտնվում է Մենակսար լեռան հյուսիսային կանաչապատ ու ծաղկաշատ լանջին։ Մարզկենտրոն Հրազդան քաղաքից հեռու է 5 կմ հարավ-արևելք։
Լեռնանիստ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Նախկինում կոչվել է Վերին Ախտա, 1978 թվականի հունվարի 25-ին վերանվանվել է Լեռնանիստ։
Բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Խոյի, Մակուի ու Սալմաստի գյուղերից։
Ստորև ներկայացված է Լեռնանիստ գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների[2]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1989 | 2000 | 2004 | 2011 | 2018 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 349 | 1624 | 2442 | 3028 | 748 | 2300 | 2447 | 2920 | 3168 | 3090[3] | 2877 |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։
Վերջին տարիներին գյուղում արագ զարգանում է տուրիզմի ոլորտը։ 2017 թվականին մասնավոր ներդրումներով Լեռնանիստում կառուցվել է դահուկավազքի սահուղի և 350 մետր երկարությամբ ճոպանուղի[4]։
Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական հրապարակման, Լեռնանիստը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն։ Միայն 2019 թվականի հունվարին գյուղն ընդունել է մոտ 1000 զբոսաշրջիկ[5]։
2015 թվականին գյուղում բացվել է ազգագրության թանգարան, որը գործում է համայնքի մշակույթի տանը։
Գյուղում է գտնվում 1892 թվականին կառուցված «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցին և 1861 թվականին կառուցված «Սուրբ Հակոբ» մատուռը[4]։
|