Լիզա Բարբելեն (ֆր.՝ Lisa Barbelin, ապրիլի 10, 2000(2000-04-10)[1][2], Ley[3]), ֆրանսիացի կին նետաձիգ, 2021 թվականի նետաձգության Եվրոպայի չեմպիոն և 2022 թվականի փակ նետաձգության Եվրոպայի չեմպիոն։ Նետաձգության աշխարհի առաջնության մրցանակակիր: 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից:
Բարբելենը մարզվում է Diesé-ի Société de tir de Dieuze-ում[6] և Les Archers riomois-ում Օվերնիում[7][8]
Նա մասնակցել է 2017 թվականի նետաձգության պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությանը՝ մարաթոնում զբաղեցնելով անհատական մրցությունում երրորդ տեղը, իսկ Պորեչեում՝ անհատական և թիմային մրցություններում երկրորդ տեղը[6]։ Նույն թվականին նաև երրորդ տեղն Է զբաղեցրել թիմային հաշվարկում 2017 թվականի նետաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունում[9]։ Եղել է Մեդելյինում կայացած 2019 թվականի աշխարհի գավաթի փուլում թիմային հաշվարկում երրորդ տեղը զբաղեցրած Ֆրանսիայի հավաքականի կազմում[10]։ Նույն թվականին մասնակցել է նետաձգության աշխարհի երիտասարդական առաջնությանը՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով երկրորդ տեղը, իսկ անհատական հաշվարկով՝ չորրորդը[11]։ Այդ տարի ավելի ուշ նա մասնակցել է 10-օրյա հավաքի Գվանջուում, որտեղ մարզվել է օլիմպիական չեմպիոն Կի Բո Բեի հետ[12]։ 2020 թվականի փետրվարին Բարբելենը հաղթել է Ֆրանսիայի օլիմպիական ընտրական մրցաշարում[13]։
Covid-19 համաճարակի ժամանակ մարզվել է ծնողների պարտեզում։
2020 թվականի դեկտեմբերին Բարբելենը երրորդ տեղն Է զբաղեցրել աշխարհի գավաթի փակ խաղարկությունում, որն անցկացվել է վիրտուալ ձևաչափով[14]։ 2021 թվականի մարտին հաղթել է Պորեչայի մրցաշարում[15]։ 2021 թվականի հունիսին Բարբելենը ոսկե մեդալ է նվաճել նետաձգության Եվրոպայի 2021 թվականի առաջնությունում[8][16]։ 2008 թվականին Բերենժեր Շուից հետո դարձել է առաջին ֆրանսուհին, որ հաղթել է նետաձգության Եվրոպայի առաջնությունում[7][8]։ Այսպիսով, նա 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի անհատական առաջնության ուղեգիր է ստացել[8][16] (ընտրության համար բավական էր հասնել քառորդ եզրափակիչ փուլին)[17]։ Նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը, քանի դեռ նրա տեղը չի զբաղեցրել[18] հնդկուհի Դիպիկա Կումարին[19]։ Տոկիոյի խաղերում Բարբելենը վարկանիշային փուլում զբաղեցրել է 13-րդ տեղը[20] և կարողացել է հասնել քառորդ եզրափակիչ[21]։ Նույն թվականին ավելի ուշ Բարբելենը Ֆրանսիայի կանանց հավաքականի հետ միասին զբաղեցրել է երրորդ տեղը կանանց թիմային մրցումներում 2021 թվականի աշխարհի առաջնությունում։ Նա դուրս է մնացել անհատական քառորդ եզրափակչում[22] և խառը թիմային մրցումներ առաջնությունում[23]։
Բարբելենը ոսկե մեդալ է նվաճել 2022 թվականի փակ նետաձգության Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Լաշկոյում[24][25]։
Բարբելենն ընտրվել է 2024 թվականի Փարիզի Ամառային օլիմպիական խաղերում կանանց անհատական և թիմային մրցումներում[26]։ Ֆրանսիայի հավաքականը դուրս է մնացել 8-րդ տուրից[27]։ Կանանց անհատական ստուգատեսում նա կարողացել է նվաճել բրոնզե մեդալ՝ 6-4 հաշվով հաղթելով Չոն Հուն Յոնին և դառնալով առաջին ֆրանսուհին, որ անհատական ստուգատեսում մեդալ է նվաճել այդ մարզաձևում[28]: