Լիլիթ Հարությունյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ազգություն՝ | հայ |
Մասնագիտացում՝ | աթլետիկա |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 4, 1993[1] (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Արթուր Ղազարյան |
Հասակ՝ | 1.64 մ |
Քաշ՝ | 55 կիլոգրամ |
Լիլիթ Հարությունյան (ապրիլի 4, 1993[1], Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աթլետ (վազք), Հայաստանի բազմակի չեմպիոն, Ռիո դե Ժանեյրոյի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից (2016)։
Ծնվել է 1993 թվականի ապրիլի 4-ին Գյումրիում։ Ամուսնացած է, ունի 1 դուստր և 1 որդի։ Անձնական մարզիչն ամուսինն է՝ Արթուր Ղազարյանը։ Աթլետիկայով սկսել է զբաղվել դպրոցական տարիներին, երբ ընդամենը 14 տարեկան էր։ Մարզվում է Վանաձորում։ Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է Արտաշատում կայացած Հայաստանի առաջնությունում։ Հայաստանի բազմակի չեմպիոն է, սպորտի վարպետ, Համահայկական խաղերի եռակի չեմպիոն։ Բալկանյան երկրների առաջնությունում 800 մետր վազքատարածքում լրացրել է սպորտի վարպետի նորմա և սահմանել Հայաստանի ռեկորդ։ Ռիո-2016 օլիմպիական ուղեգիր է նվաճել Հայաստանի առաջնությունում օլիմպիական նորմատիվ լրացնելու շնորհիվ[2][3]։