Գյուղ | |||
---|---|---|---|
Լիճք | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Մեղրի (համայնք) | Մեղրի համայնք[1] | ||
Մակերես | 34.92 կմ² | ||
ԲԾՄ | 1780 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 161[2] մարդ (2011) | ||
Խտություն | 4.5 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | լիճքեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (286) | ||
| |||
Լիճք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Լիճք է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Լիշք անունով[3]։
Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 53 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Ծովի մակարդակից բարձր է 1750-1850 մ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Լիճք մշտական բնակչությունը կազմել է 162 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով, որոնք բնիկ տեղացիներ են[4][5]։ Ստորև ներկայացված է Լիճք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 244 | 455 | 724 | 706 | 639 | 509 | 355 | 307 | 201[6] | 161[2] |
|