Լիսե Ֆիելստադ նորվ.՝ Lise Fjeldstad | |
---|---|
Ծնվել է | 17.6.1939 |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1963 - մեր օրեր |
Ծնողներ | հայր՝ Øivin Fjeldstad? |
Ամուսին(ներ) | Պեր Սանդրերլենդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նորվեգիայի լեզվի և գրականության ակադեմիա |
Լիսե Ֆիելստադ (նորվ.՝ Lise Fjeldstad, ամբողջությամբ Լիսե Բարբրա Սկապել Ֆիելստադ, հունիսի 17, 1939[2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասան, հայտնի նորվեգացի դիրիժոր և ջութակահար Էյվին Ֆիելստադի (նորվ.՝ Øivin Fjeldstad, 1903-1983) դուստրը։
Ծնվել է երաժիշտների ընտանիքում, Լիսեն ստացել է երաժշտական կրթություն, բայց մանկուց երազել է դառնալ դերասան, չնայած որ եղել է շատ ամաչկոտ[3]։ Լիսե Ֆիելստադը 1963 թվականին ավարտել է Նորվեգիայի Թատրոնի Ազգային Ակադեմիան։ Ակադեմիան ավարտելուց անմիջապես անց Լիսեն սկսեց աշխատանքի անցնել նորվեգական թատրոնի թատերախմբում` Det Norske Teatret: 1966 թվականին խաղացել է Դեզդեմոնայի դերը Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունում։ Ներկայացման պրեմիերան հասել է մեծ հաջողությունների[3]։
1975 թվականին նրան հրավիրում են Նորվեգիայի ազգային թատրոն, որտեղ նրա խաղացած դերերից ամենանշանավորներն էին` Թենեսի Ուիլյամսի գրած «Երազանքի տրամվայ» պիեսում կատարած Բլանշ Դյուբուանի դերը, և Ագնեսի դերը Հենրիկ Իբսենի «Բրանդ» պիեսից։ Ազգային թատրոնում կատարած աշխատանքի ժամանակ նա 34 տարում խաղացել է 50 դեր, և այդ տարիները նրա համար համարվել են դերասանական բարձունքի տարիներ։ Նրա հրաժեշտի դերը եղել է Անտոն Չեխովի «Չայկա» պիեսում կատարած դերը[3]։
Ռուսական հանդիսատեսին դերասանուհին հայտնի դարձավ առաջին հերթին «Տյուրա»-յի դերով, 1985 թվականին նկարահանվելով խորհրդային-նորվեգական համատեղ «Եվ քարերից կաճեն ծառեր» կինոֆիլմում։ Նորվեգական վարձույթում ֆիլմը թողարկվել է «Dragens fange» անվան ներքո։
1991 թվականին Լիսե Ֆիելստադը գլխավոր նորվեգական կինոմատոգրաֆիայի` «Ամանդա»-յի պարգևատրման ժամանակ նոմինացվել է, որպես «Dødsdansen» ֆիլմի առաջին պլանի լավագույն կնոջ դերում։ 1993 թվականին Լիսե Ֆիելստադը պարգևատրվել է Սուրբ Օլաֆի շքանշանի I աստիճանի պարգևով։
1965 թվականին Լիսեն ամուսնացել է Գորդոն Բադդիի հետ։ Սակայն այդ ամուսնությունը քայքայվեց այն բանից հետո, երբ Լիսեն սիրահարվել և հեռացել էր ուրիշ տղամարդու մոտ[3]։ Լիսեն քաղաքացիական ամուսնությամբ ապրում է նորվեգական դերասան Պեր Սանդերլենդի հետ, որից էլ ունեցել է երկու երեխա։ Երկու երեխաններն էլ ծնվել են այն ժամանակ, երբ Լիսեն ավելի քան քառասուն տարեկան էր։ Նա զբաղվում է ակտիվ սոցիալական գործունեությամբ. մասնակցում է տարբեր հեռուստանախագծերի։ Հիմանական թեմանները, որոնք նրան հուզում են, համարվում են դպրոցական բարենորոգումները, շրջակա միջավայրի պաշտպանվածությունը, սոցիալական պաշտպանության հարցերը և առոջապահությունը[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսե Ֆիելստադ» հոդվածին։ |
|