Լի Չհան Դոն կորեերեն՝ 이창동 | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1954 (70 տարեկան) կամ ապրիլի 1, 1954[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Դեգու[2] |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրթություն | Kyeongbuk High School? և Kyungpook National University? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, վիպասան և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Կորեայի արվեստի ազգային համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Culture, Sports and Tourism? |
Պարգևներ և մրցանակներ | |
Lee Chang-dong Վիքիպահեստում |
Լի Չհան Դոն (ռուս.՝ Ли Чхан Дон, հուլիսի 4, 1954 կամ ապրիլի 1, 1954[1], Դեգու[2]), կորեացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և պրոդյուսեր։
Սովորել է Կյոնբուկսկի ազգային համալսարանում` «Կորեական գրականություն» մասնագիտությամբ։ 1983 թվականին գրել է իր առաջին «Չոլլի» (կորեերեն՝ 戰利) վեպը։ 1993 թվականին նրա սցենարով նկարահանվել է Պակ Կվանսի «Աստղային կղզու վրա» ֆիլմը, իսկ 1995 թվականին նկարահանվել է նույն ռեժիսորի «Մի կայծ» ֆիլմը։ Դրանից հետո նա սկսել է ինքնուրույնաբար զբաղվել ռեժիսուրայով։ 2002 թվականին Լի Չհան Դոնի «Օազիս» ֆիլմը մասնակցել է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրին, որտեղ ստացել է մի քանի մրցանակներ (Կինոմամուլի միջազգային մրցանակ, Համաշխարհային կաթոլիկական ասոցիացիայի հաղորդակցման մրցանակ (SIGNIS) և ռեժիսորական հատուկ մրցանակ)։ 2003-2004 թվականներից Լի Չհան Դոնը զբաղեցրել է Հարավային Կորեայի մշակույթի և տուրիզմի նախարարի պաշտոնը։ Ռեժիսորի հաջորդ «Գաղտնի փայլատակում» ֆիլմը մասնակցել է 2007 թվականի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին, որտեղ ստացել է մրցանակ` Կանացի լավագույն դեր անվանակարգում (դերասանուհի` Չոն Դոյոն)։ 2010 թվականին Լի Չհան Դոնի «Պոեզիա» հինգերորդ ֆիլմը մասնակցել է 2010 թվականի Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթին, որտեղ ստացել է մրցանակ` լավագույն սցենարի համար[5][6][7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Չհան Դոն» հոդվածին։ |
|