Լի Սան-Յոլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 27, 1991 (33 տարեկան) Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգիչ, մոդել, դերասան և հեռուստատեսային դերասան |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Woollim Entertainment |
Կրթություն | Pungduk Elementary School? և Daekyeung University? |
Անդամակցություն | Infinite |
Կայք | ifnt7.com |
![]() |
Լի Սան-Յոլ (օգոստոսի 27, 1991, Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա), առավել հայտնի է անգլ.՝ Sungyeol անվամբ, հարավկորեացի երգիչ և դերասան։ Նա հարավկորեական Infinite և Infinite F[1] խմբերի անդամ է։ Խումբը կազմված է յոթ երգիչներից [2]:
Լին ծնվել և մեծացել է Գյոնգիի նահանգի Յոնգին քաղաքում։ Նա ունի փոքր եղբայր՝ Լի Դէ-Յոլ անունով, որը երգել է «Woollim Entertainment» խմբի հետ, իսկ հետագայում դարձել է 2017 թվականի օգոստոսին ստեղծված «Golden Child» խմբի անդամ։ Մինչ հայտնի դառնալը Լին գտնվում էր մի այնպիսի կարգավիճակում, որտեղ չկային հաջողության տանող ճանապարհներ։ Այդ ընթացքում նա այցելել է հինգ տարբեր բախտագուշակների մոտ և նրանք բոլորն էլ նշել են, որ Լին 2010-2011 թվականներին կունենա հաջողակ կարիերա կկնքի բազմաթիվ պայմանագրեր և կվաստակի մեծ գումարներ։ Սկզբում այս ամենը նրան այդքան էլ լուրջ չէր թվում, բայց երբ Լին հանձնեց իր քննությունները նա դարձավ Woollim Entertainment խմբի դասընթացավարը։ 2010 թվականին նա սկսեց աշխատել «Infinite» խմբի հետ իսկ 2011 թվականին խումբը իր առաջին մրցանակին արժանացավ «M Countdown» հարավկորեական երաժշտական հաղորդման ժամանակ։
Փետրվարի 15-ին Լին ավարտել է Դեյկյույգի համալսարանի կիրառական երաժշտության բաժինը։
Նախքան բեմում հանդես գալը , Լին խաղացել է մի շարք կորեական դրամաներում, ինչպիսիք են «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ», «Լավ աշխատանք, լավ աշխատանք» (անգլ.՝ «Good Job, Good Job»), «Ջոլլիի այրիները» (անգլ.՝ «Jolly Widows») և այլն։
2010-2013 թվականներին նա մեծ հաջողությունների հասավ երգի ասպարեզում։ Նա վերջին երգիչն էր, որը միացավ «Infinite» խմբին։ 2010 թվականի հունիսի 9-ին Լին հանդես եկավ որպես «Infinite» խմբի վոկալիստ, այնուհետև 2011 թվականին Լին կատարեց իր դերասանական դեբյուտը, որը կոչվեց «While You Were Sleeping»[3]։ 2013 թվականի հոկտեմբերի 21-ին Լին որպես գլխավոր հերոս խաղացել է «Love for Ten» դրամայում։
2014 թվականին Լին և Նամ Ու Հյոնը խաղացին «Ավագ դպրոց սիրո ժամանակն է» դամայում։ Դրաման հեռարձակվել է հուլիսի 11-ից մինչև դեկտեմբերի 19-ը[4][5][6]։
Հենց այդ դրամայում Լին ու խմբի անդամներից Կիմ Մյունգ Սու և Լի Սունգ Ջոնգ-ը կատարեցին «Heartthrob» երգը ։ Առաջին պաշտոնապես թողարկված երգը, որը կոչվեց «Crazy», ներառված էր Infinite խմբի երկրորդ ալբոմում։ 2015 թվականի մայիսի 22-ին Լին հաստատվել է JTBC's D-Day.[7] ցանկում։
Օգոստոսի 1-ին Լին ներկայացել է Love Returns դրամայում։ Նա խաղացել է Հոնգ Սեկոկ-Փիի դերը ,ով ընկերության սեփականատերն էր և առանց աշխատակիցների իմացության աշխատում էր որպես անվտանգության պահակ.[8][9]։ 2018 թվականին Լին նկարահանվել է սարսափ ֆիլմում Ջոնգ Ըն Ջիի հետ։