Լոուրենս Բուն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Բուլոն Բիյանկուր[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Լոնդոնի բիզնես դպրոց[2], Փարիզ-Նանթեր համալսարան և Փարիզի համալսարան |
Գիտական աստիճան | Տնտեսական գիտությունների թեկնածու[2] և փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն[3] |
Զբաղեցրած պաշտոններ | խորհրդական, գլխավոր տնտեսագետ և Minister of State for European Affairs? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Cercle des économistes?[2] |
Laurence Boone Վիքիպահեստում |
Լոուրենս Բուն (անգլ.՝ Laurence Boone, մայիսի 15, 1969, Բուլոն Բիյանկուր[1]), ֆրանսիացի տնտեսագետ։ 2018 թվականից բ.գ.թ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր տնտեսագետ[6].
Լոուրենս Բունի ընտանիքն իռլանդական ծագում ուներ։ Նրա հայրն ինժեներ էր։ Բունի ամուսինը պոլիտեխնիկ Քսավյե Ֆորեն էր։ Նրանք ունեին երկու երեխա։ Լոուրենս Բունը ստացել է իր մագիստրոսի կոչումները Արևմտյան Փարիզի և Ռեդինգի համալսարաններից, իսկ կիրառական էկոնոմետրիկայի դոկտորի կոչումը՝ Լոնդոնի բիզնես դպրոցից։
Լոուրենս Բունը 1995-1996 թվականներրին աշխատել է Մեծ Բրիտանիայի Մերիլ Լինչ ներդրումային բանկում։ 1996-1998 թվականներին եղել է անգլ.՝ CEPIIի տնտեսագետ[7]։ 2004-2011 թվականներին եղել է Ֆրանսիական անգլ.՝ Barclays Capital բանկի գործադիր տնօրեն և գլխավոր տնտեսագետ։ 2011-2014 թվականներին եղել է Մերիլ Լինչ ամերիկյան գլխավոր բանկի տնտեսագետ և գործադիր տնօրեն։ Նա դասավանդել է Պոլիտեխնիկական դպրոցում [Ն 1], ԷՆՍԱԵ, Ավագ դպրոցում և Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների։ 2014 թվականի հուլիսին Լոուրենս Բունը նշանակվել է Ելիսեյան պալատի ֆինանսական և տնտեսական խորհրդական[8]։ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Բունի պաշտոնը կոչվեց բազմակողմ և եվրոպական տնտեսական և ֆինանսական հարցերով հատուկ խորհրդական։ Բունը մասնակցել է 2015 թվականին Բիլդերբերգի կոնֆերանսին[9]։ 2021 թվականի հունիսին Բունը նաև նշանակվել է Համաշխարհային բանկ արժույթի միջազգային հիմնադրամի (HLAG) Կայուն և ներառական վերականգնման և աճի բարձր մակարդակի խորհրդատվական խմբում, որի համանախագահներն են Մարի Պանգեստուն, Ջեյլա Փազարբասիօղլուն և Նիկոլաս Սթերնը[10]։