Լոուրենս Գոուինգ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1918[1][2][3] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | փետրվարի 5, 1991[2][3] (72 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լեյթոն Պարկ դպրոց Մեծ Բրիտանիայում և The Downs, Malvern College Prep School? |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Լիդսի համալսարան, Քամբերվելի արվեստի դպրոց, Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ, Դարհեմի համալսարան և Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
Ամուսին | Julia Strachey?[4][5] և Jennifer Akam Wallis?[5] |
Ծնողներ | հայր՝ Horace Burnett Gowing?[5][6], մայր՝ [Clara] Louisa Lawrence?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Սըր Լոուրենս Բարնետ Գոուինգ (անգլ.՝ Sir Lawrence Burnett Gowing, ապրիլի 21, 1918[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 5, 1991[2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ, գրող և ուսուցիչ, «Բրիտանական կայսրության շքանշանի» ասպետ, Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ Սկզբնապես ճանաչվելով որպես դիմանկարիչ և բնանկարիչ՝ արագորեն հայտնիություն է ձեռք բերել որպես արվեստաբան-մանկավարժ, գրող և վերջապես կուրատոր և թանգարանային հոգաբարձու։ Բնութագրվել է որպես «The Establishment» ընկերության նշանավոր անդամ[7]։ Որպես արվեստագիտության ուսանող հիմնականում ինքնուս է եղել[8]։
Ծնվել է արևելյան Լոնդոնի Հակնի թաղամասում, կտորեղեն վաճառող Հորաս Գոուինգի և իր կնոջ՝ Լուիզի ընտանիքում․ առաջին նկարը վերնագրված էր «Mare Street, Hackney», որն առնչություն ուներ իր հայրիկի խանութի հետ[7]։ Մի շարք տարբեր դպրոցներ հաճախելուց հետո, 1938 թվականին աշխատել է Ուիլիամ Քոլդսթրիմի հետ՝ «Euston Road School» նկարիչների ընկերությունում․ Քոլդսթրիմը դառնալու էր նրա անբաժան ընկերը[7]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդես է եկել դրա դեմ[8]։
1940-ական թվականներին ճանաչվել է որպես նկարիչ և ողջ կյանքի ողջ ընթացքում նրա վրձնին էին հավակնում այնպիսի հանրահայտ անձինք, ինչպիսիք էին՝ Կլեմենտ Էթլինը, Էդուարդ Հալիֆաքսը, Վերոնիկա Վեդգուդը և Էդգար Դուգլաս Էդրիանը։ Միևնույն ժամանակ շարունակել է բացօթյա բնանկարչությունը, որը սովորել էր Մորիս Ֆեյլդից՝ դպրոցում։ Բլումսբերիի արվեստի քննադատ Քլայվ Բելի հովանավորյալն էր[7]։
Գոուինգը սկսել է դասավանդել 1948 թվականին, նախ որպես կերպարվեստի պրոֆեսոր Դարհեմի համալսարանի (այժմ՝ Նյուքասլի համալսարանի) Քինգս քոլեջում 1948-1958 թվականներին, այնուհետև 1958-1965 թվականներին որպես Չելսիի գեղարվեստի դպրոցի տնօրեն, 1967-1975 թվականներին Լիդսի համալսարանում որպես կերպարվեստի պրոֆեսոր, վերջապես՝ 1975-1985 թվականներին որպես Լոնդոնի համալսարանական քոլեջի Սլեյդ գեղարվեստի դպրոցի տնօրեն։ Միևնույն ժամանակ հեղինակել է մի շարք արվեստի մենագրություններ և կատալոգներ Յան Վերմեերի, Ուիլյամ Հոգարթի, Ուիլյամ Թըրների, Պոլ Սեզանի, Անրի Մատիսի և Լյուսյեն Ֆրոյդի վերաբերյալ։ Կազմակերպել է խոշոր ցուցահանդեսներ, այդ թվում՝ 1966 թվականին Ժամանակակից արվեստի թանգարանում Թըրների համար, 1966 թվականին Նյու Յորքում և 1968 թվականին Լոնդոնում Մաթիսի համար, և Սեզանի համար, որը 1988-89 թվականներին ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայից մինչև Օրսե թանգարան և Արվեստի ազգային պատկերասրահ[7]։
Գոուինգը Թեյթի պատկերասրահի, Դիմանկարների ազգային պատկերասրահի և Բրիտանական թանգարանի հոգաբարձու էր և Մեծ Բրիտանիայի Արվեստի խորհրդի անդամ։ 1978 թվականին որպես գործընկեր ընտրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, և նրա հավաքածուների պատվավոր կուրատոր է դարձել 1985 թվականին[7]։ 1980-ական թվականների մեկնել է Միացյալ Նահանգներ՝ ծառայելու որպես Քրես պրոֆեսոր Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում[7] և եղել է նաև Վաշինգտոնի Ֆիլիպսի հավաքածուի կուրատոր[8]։ Ասպետադրվելով 1982 թվականին՝ 1985 թվականին նա Ֆրանսիայում ստացել է «Order of Arts and Letters» շքանշանը[7]։
1980 թվականին Էդինբուրգի Հերիոտ Ուատ համալսարանում ստացել է պատավավոր դոկտորի կոչում[9]։
Բլումսբերի խմբի անդամ, գրող Ջուիլիա Ստրաչիի հետ երկարատև ընկկերությունից և ամուսնությունից հետո, 1967 թվականին ամուսնացել է Ջեննի Ուոլիսի հետ[8] և ունեցել երեք դուստր[7]։
Մահացել է սրտի անբավարարությունից 73 տարեկան հասակում[7]։
|