Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 17, 1990[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() (վարձավճարով Նապոլիից) | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2010 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2016 |
![]() | 159 | (14) |
2016-ներկա |
![]() | 7 | (3) |
2018-ներկա |
→ ![]() | 1 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2006 |
![]() | 3 | (0) |
2010 |
![]() | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լորենցո Տոնելի (իտալ.՝ Lorenzo Tonelli, հունվարի 17, 1990[1][2], Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Նապոլիից վարձավճարով հանդես է գալիս Սամպդորիայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։
Տոնելին Էմպոլիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Սերիա B-ի Վարեզեի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2011 թվականի օգոստոսի 14-ին՝ Պյաչենցայի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց 2012 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Բարիի դեմ խաղում[6]։ 2013-14 մրցաշրջանում իտալացին Էմպոլիի հետ տեղափոխվեց Սերիա A` 6 տարվա բացակայությունից հետո[7]։ Ակումբի կազմում Տոնելին անցկացրեց 173 հանդիպում՝ դառնալով 15 գոլի հեղինակ։
2016 թվականի մայիսի 23-ին Տոնելին 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[8][9]։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունվարի 7-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում՝ այս հանդիպման ավելացված ժամանակում դառնալով գոլի հեղինակ և 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Նապոլիին[10]։ Հունվարի 15-ին՝ Պեսկարայի դեմ խաղում իտալացին նորից դարձավ գոլի հեղինակ[11]։
2018 թվականի օգոստոսի 17-ին Տոնելին 1 տարվա վարձավճարով միացավ Սամպդորիային[12][13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 2-ին՝ Նապոլիի դեմ խաղում[15]։
2010 թվականի նոյեմբերի 11-ին Տոնելին առաջին անգամ հրավիրվեց Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքական[16][17]։ Իր դեբյուտը Մ21 հավաքականի կազմում նշեց նոյեմբերի 17-ին՝ Թուրքիայի դեմ ընկերական խաղում[18]։
2016 թվականի մայիսի 16-ին Տոնելին առաջին անգամ հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքականի մարզմանը[19]։
2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[20]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Էմպոլի | 2010–11 | Սերիա B | 16 | 0 | 1 | 0 | — | — | 17 | 0 | ||
2011–12 | 16 | 0 | 3 | 1 | 19 | 1 | ||||||
2012–13 | 36 | 4 | 1 | 0 | 4 | 0 | 41 | 4 | ||||
2013–14 | 37 | 3 | 2 | 0 | — | 39 | 3 | |||||
2014–15 | Սերիա A | 28 | 5 | 2 | 0 | 30 | 5 | |||||
2015–16 | 26 | 2 | 1 | 0 | 27 | 2 | ||||||
Ընդհանուր | 159 | 14 | 10 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 173 | 15 | ||
Նապոլի | 2016–17 | Սերիա A | 3 | 2 | 0 | 0 | — | — | 3 | 2 | ||
2017–18 | 4 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 1 | ||||
Ընդհանուր | 7 | 3 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 9 | 3 | ||
Սամպդորիա (վարձավճար) | 2018–19 | Սերիա A | 1 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 167 | 17 | 10 | 1 | 2 | 0 | 4 | 0 | 183 | 18 |
|
|