Լուիզա Հելենա դե Բաիրրոս | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1953 |
Ծննդավայր | Պորտու Ալեգրի, Բրազիլիա |
Մահացել է | հուլիսի 12, 2016 (63 տարեկան) |
Մահվան վայր | Պորտու Ալեգրի, Բրազիլիա[1] |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Ազգություն | աֆրո-բրազիլացի |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Կրթություն | Ռիու Գրանդի դու Սուլի դաշնային համալսարան, Միչիգանի համալսարան և Բահիա նահանգի համալսարան |
Մասնագիտություն | պաշտոնյա, սոցիոլոգ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | secretary for the promotion of Racial Equality of the State of Bahia? և Minister of Racial Equality of Brazil? |
Պարգևներ և մրցանակներ | |
Luiza Bairros Վիքիպահեստում |
Լուիզա Հելենա դե Բաիրրոս (պորտ.՝ Luiza Helena de Bairros, մարտի 27, 1953, Պորտու Ալեգրի, Բրազիլիա - հուլիսի 12, 2016, Պորտու Ալեգրի, Բրազիլիա[1]), բրազիլացի ադմինիստրատոր և սոցիոլոգ։ Նա 2011 և 2014 թվականին եղել է Ռասայական հավասարության քաղաքականության նախարարության քարտուղար[3]։
Բաիրրոսը ծնվել է Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում, սակայն իր քաղաքական կարիերան անց է կացրել Բահիայում։ Ռիո Գրանդե դե Սուլ ֆեդերալ համալսարանից ստացել է բիզնես գործի մասնագետի որակավորում, Բահիայի ֆեդերալ համալսարանից՝ սոցիալական գիտությունների մագիստրոսի աստիճան, Միչիգանի համալսարանից՝ սոցիոլոգիայի դոկտորի կոչում[4]։
Բաիրրոսը մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ռասիզմի դեմ պայքարի նախագծին[5]։ 2008 թվականից Բահիայի նահանգի ռասայական հավասարության խթանման գծով քարտուղարն էր` Ժակ Վագների ենթակայության տակ, երբ նախագահ Դիլմա Ռուսեֆը հրավիրեց նրան իր մոտ աշխատելու նախարարների կաբինետում։
Մահացել է 2016 թվականի հուլիսի 12-ին[5] թոքերի քաղցկեղից։