Լուիջի Կառներա

Լուիջի Կառներա
Luigi Carnera
Ծնվել էապրիլի 14, 1875(1875-04-14)[1]
Տրիեստ, Ավստրո-Հունգարիա[1][2]
Մահացել էհուլիսի 30, 1962(1962-07-30)[1] (87 տարեկան)
Ֆլորենցիա, Իտալիա[1][2]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Հեյդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[3], մաթեմատիկա[3] և աստղագիտական ​​աստղադիտարան[3]
Պաշտոն(ներ)տնօրեն, տնօրեն, տնօրեն, տնօրեն, Gresham Professor of Astronomy?, Gresham Professor of Astronomy? և փոխնախագահ
Ալմա մատերScuola Normale Superiore. Classe di Scienze? (1898)[2]
Տիրապետում է լեզուներինիտալերեն[3]
 Luigi Carnera Վիքիպահեստում

Լուիջի Կառներա (իտալ.՝ Luigi Carnera, ապրիլի 14, 1875(1875-04-14)[1], Տրիեստ, Ավստրո-Հունգարիա[1][2] - հուլիսի 30, 1962(1962-07-30)[1], Ֆլորենցիա, Իտալիա[1][2]), իտալացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում։

1901 թ.-ից 1902 թվականները Կարներան հայտնաբերել է ընդհանուր առմամբ 16 աստերոիդ, որոնցից երեքի հայտնաբերումը կատարվել է Մաքս Վոլֆի հետ համատեղ[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանալով մաթեմատիկայի ասպարեզում բարձրագույն կրթություն, աշխատել է Թուրինի աստղադիտարանում որպես կամավոր օգնական մինչև 1899 թվականը, որից հետո, շարունակել է կրթությունը արտասահմանում. նախ երկու տարի Հայդելբերգ-Կյոնիգսթուլի աստղադիտարանում հանրահայտ գերմանացի աստղագետ Մաքս Վոլֆի մոտ, հենց այս ժամանակաշրջանի հետ են կապված նրա հիմնական հայտնագործությունները, որից հետո Ստրասբուրգում, դրանից հետո կարճ ժամանակով Իտալիա վերադառնալուց հետո, Պոտսդամում, և վերջապես Արգենտինայում, որտեղ 1905 թվականին զբաղվում էր միջազգային լայնության հսկողության կայանի ստեղծմամբ։ Վերադարձել է Իտալիա 1908 թվականին, որտեղ աշխատել է որպես աստղագիտության պրոֆեսոր Գենույայի ինստիտուտում, իսկ 1919 թվականից դարձել է Տրիեստի աստղադիտարանի տնօրեն։ Ավելի ուշ, սկսած 1932 թվականից մինչև թոշակի անցնելը 1950 թվականին եղել է Կապոդիմոնտե աստղադիտարանի տնօրեն Նեապոլում։ Բացի դա, Նեապոլում նա զբաղեցրել է ընդհանուր և սֆերիկ աստղագիտության և գեոդեզիական աստղագիտության դասախոսի պաշտոնը Նեապոլի Պաթենոպե համալսարանում։

Լուիջի Կարներան հիմնականում հետաքրքրվում էր դիրքային դիտարկումներով։ Նրա անվան հետ է կապված Միջազգային լայնության ծառայությունը։

(808) Մերքսիա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1901 թվականին, անվանվել է Լուիջի Կարներայի խորթ հոր պատվին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Scuola Normale Superiore Elenco degli alunni della Scuola Normale Superiore di Pisa dal 1847 al 1970 (իտալ.)Pisa: Pacini Editore, 1973. — P. 18. — 104 p.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Կառներա» հոդվածին։