Լուկիշկյուի բանտ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | շինությունների համալիր և բանտ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վիլնյուս |
Հիմնական ամսաթվերը | 1837 |
Հիմնադրված | 1837 |
![]() | |
![]() | |
![]() |
Լուկիշկյուի բանտ (լիտ.՝ Lukiškių tardymo izoliatorius kalėjimas), հայտնի լիտվական բանտ, որը գտնվում է Վիլնյուսի կենտրոնում՝ Լուկիշկյու 6 նրբանցք, 6 (Lukiškių skg. 6) հասցեով։
Բանտի վարչական շենքի, Սուրբ Նիկոլայ հրաշագործի եկեղեցու, արդյունաբերական շենքի, բանտի երկու շենքերի և 19,160 մ2 ընդհանուր մակերեսով աղյուսե բարձր ցանկապատի համալիրը պետության կողմից պահպանվող մշակութային ժառանգություն է և պահպանվում է պետության կողմից․ Լիտվայի Հանրապետության մշակութային ժառանգության գրանցամատյանում նրա ծածկագիրը 26365 է[1]։
Կառուցվել է 1901-1904 թվականներին։ Այն օգտագործվել է որպես ազատազրկման վայր իշխանության քաղաքական հակառակորդների համար ցարական Ռուսաստանի, Լեհաստանի Հանրապետության (1922-1939), գերմանական օկուպացիայի (1941-1944)[2] և Խորհրդային Միության (1940-1941) ժամանակ։
Ներկայում այն Լուկիշկյուի նախնական կալանքի կենտրոն է։ Լուկիշկյուի բանտի տարածքում կա վեց շենք՝ բանտի և բանտի հիվանդանոցի շենքերը, արդյունաբերական և վարչական շենքեր, Սուրբ Նիկոլայ հրաշագործի եկեղեցին և անցակետ։
Փակվել է 2019 թվականի հուլիսի 2-ին[3] (միացվել է Վիլնյուսի ուղղիչ գաղութին[4]), Լուկիշկյուի նախաքննական կալանավայր-բանտը մի քանի փուլով Վիլնյուսի կենտրոնից տեղափոխվել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը[5][6]։
1904 թվականին Լուկիշսկայա բանտն ունեցել է իր արտեզյան ջրհորը, ջրամատակարարման և կոյուղու կատարյալ ցանց, կենտրոնացված ջեռուցում և օդափոխման համակարգ։ Կառուցվել են բանտի խոհանոցը, հացաբուլկեղենի փուռ, բաղնիք, լվացքատուն, վարչական շենք։ Բանտը նախատեսված է եղել 700 բանտարկյալ պահելու համար։
Մասնաշենքի վերին երեք հարկերում, որտեղ պահում էին բանտարկյալներին, եղել է կաթոլիկական մատուռ։ Եղել են սինագոգի կառուցման նախագծեր։ 1905 թվականին կառուցվել է Սուրբ Նիկոլայ հրաշագործի քարե ուղղափառ եկեղեցի։
{{cite web}}
: |author=
has generic name (օգնություն){{cite web}}
: |author=
has generic name (օգնություն)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկիշկյուի բանտ» հոդվածին։ |