Քաղաքացիությունը | Նիգերիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 4, 1990[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Լագոս, Նիգերիա | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Քաշ | 85 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լուկման Աբդուլքարիմ Հարունա[3] (անգլ.՝ Haruna Abdulkarim Lukman, դեկտեմբերի 4, 1990[1][2], Լագոս, Նիգերիա), նիգերիացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Նիգերիայի ազգային հավաքականի կազմում։
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում նորամուտը նշել է 2009 թվականի մարտի 1-ին «Սենտ Էտիեն» ակումբի դեմ 27-րդ տուրի խաղում՝ 75-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ֆրանսուա Մոդեստոյին[4]։
2011 թվականի հունիսի 25-ին Լուկմանը 5-ամյա պայմանագիր է կնքել «Դինամո» ակումբի հետ[5]։ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին ընդգրկվել է Դինամոյի I շրջանի 2013/2014 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[6]։ 2015 թվականի հուլիսի 9-ին կեսամյա վարձակալության իրավունքով տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի» ակումբ[7]։
2016 թվականի մարտին վարձակալության իրավունքով դարձել է Ղազախստանի «Աստանա» ակումբի խաղացող[8]։ 2018 թվականի մարտի 5-ին Լիտվիայի «Պլանգա» ակումբը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Լուկման Հարունայի հետ[9]։
Հարունան ընդգրկվել է այն խաղացողների ընդլայնված ցուցակում, որոնք պետք է մեկնեին Աֆրիկայի Ազգերի Գավաթ 2008-ին, սակայն 23 խաղացողներից բաղկացած վերջնական ցուցակում չի հայտնվել։ 2010 թվականի մայիսի 30-ին Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում[10]։
2019 թվականի դեկտեմբերին Հարունան պայմանագիր է կնքել Երևանի «Արարատի» հետ[11], որի կազմում մասնակցել է 5 խաղի՝ դաշտում անցկացնելով ընդամենը 250 րոպե[12]։ 2020 թվականի հուլիսից Հարունան որևէ ակումբում հանդես չի եկել, 2022 թվականի սկզբին թողել է ակտիվ ֆուտբոլը[13]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկման Հարունա» հոդվածին։ |
|