Լունապարկ (անգլ.՝ Luna park), զվարճանքի զբոսայգիների տեսակ, որտեղ համախմբված են տարբեր ատրակցիոններ։ Իր անվանումն ստացել է «Թռիչք լուսնի վրա» ատրակցիոնի նավի անվանմամբ։ Այդ նավը անվանվել է զբոսայգին ստեղծողներից մեկի՝ Էլմերա Դանդիի քույր՝ Լունա Դանդիի պատվին[1]։
Ռուսաստանում առաջին Լունապարկը բացվել է 1912 թվականի մայիսին Սանկտ Պետերբուրգում։ Կառուցվել է անգլիական ընկերության կողմից, ռուս միլիոնատիրոջ գումարով։ Այդ Լունապարկը կառուցվել է նույն ոճով, ինչ-որ Լոնդոնի Լունապարկը։ 1924 թվականին Լունապարկը քանդել են, և հիմա նրա տեղում գտնվում է Լեսգաֆտի անվան համալսարանի մարզադաշտը[2][3]։