Լուչե Ֆաբրի

Լուչե Ֆաբրի
իտալ.՝ Luce Fabbri
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 2, 1908(1908-07-02)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Մահացել էօգոստոսի 19, 2000(2000-08-19)[1] (92 տարեկան)
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն Իտալիա,  Ուրուգվայ և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունԲոլոնիայի համալսարան
Մասնագիտությունգրող և համալսարանի դասախոս
Ծնողներհայր՝ Լուիջի Ֆաբրի
Զբաղեցրած պաշտոններemeritus?
Պարգևներ և
մրցանակներ
 Luce Fabbri Վիքիպահեստում

Լուչե Ֆաբրի (իտալ.՝ Luce Fabbri, հուլիսի 2, 1908(1908-07-02), Հռոմ, Իտալիա - օգոստոսի 19, 2000(2000-08-19)[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), իտալացի անարխիստուհի, գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է անարխիզմի տեսաբան, ֆաշիզմի դեմ պայքարի մարտիկ Լուիջի Ֆաբրիի (1877-1935) ընտանիքում։ Վաղ տարիքից սկսել է տպագրվել «Pensiero e Volonta» ամսագրում։ Իտալիայում Բենիտո Մուսոլինիի` իշխանության գալուց հետո նրա հայրը 1926 թվականին ստիպված է եղել Իտալիայից գաղթել Հարավային Ամերիկա։ 1928 թվականին Լուչե Ֆաբրին ստացել է հասունության վկայական, սկսել է գրականություն ուսումնասիրել Բոլոնիայում, այնուհետև անարխիստների օգնությամբ անօրինական ճանապարհով դուրս է եկել Իտալիայից` տեղափոխվելով Շվեյցարիա։ 1929 թվականին հոր հետ հանդիպել է Փարիզում։ Այնտեղից տեղափոխվել է Բելգիա, հետո` Ուրուգվայ։ Ուղեկցել է Արգենտինայի նախագահ Խոսե Ուրիբուրուի վրա հարձակումից հետո այնտեղից փախչող անարխիստների խմբին։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ զբաղվել է անարխիստներին հատկացվող օգնության կազմակերպմամբ։ Միջնակարգ դպրոցում աշխատել է որպես պատմության ուսուցչուհի, այնուհետև աշխատել է Մոնտեվիդեոյի հանրապետական համալսարանում։ Դասախոսություններ է կարդացել իտալական գրականության թեմայով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խմբագրել է «Socialismo y Libertad» («Սոցիալիզմ և ազատություն») ամսագրի իտալերեն տարբերակը։ Եղել է 1970-1980-ական թվականներին Ուրուգվայում ռազմական բռնապետության դեմ պայքարողների շարքերում։ Մահացել է Մոնտեվիդեոյում։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր

  • Il Risorgimento (գրվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ)
  • I Canti dell’Attesa (1932),
  • Camisas Negras (1935),
  • 19 de Julio Antología de la Revolucíon Española (Luz de Alba կեղծանվամբ) (1937),
  • La Poesía de Leopardi (1971),
  • Luigi Fabbri-Storia d’un nomo libero (չհրատարակված).

Մի շարք բրոշյուրների, ֆելիետոնների և հոդվածներրի հեղինակ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուչե Ֆաբրի» հոդվածին։