Լուցկու տուփ, փոքր, սովորաբար ամուր ստվարաթղթից կամ նրբատախտակից պատրաստված տուփիկ[1]՝ լուցկիները պահելու համար: Լուցկու տուփի կողային մակերեսին սովորաբար քսված է նյութ՝ շփման միջոցով լուցկին վառելու համար: Ակտիվ նյութը կարմիր ֆոսֆորն է:
Այն հայտնագործվել է 1889 թվականին: Այնուամենայնիվ, չնայած այն հայտնագործել է Ջոշուա Պյուսին, արտոնագիրը ստացել է «Diamond Match Company» ընկերությունը, որը քսուկը տեղադրել է տուփի արտաքին եզրին: Նախկինում այն գտնվում էր ներսում[2]:
Լուցկու տուփերը հավաքածուի առարկա են: Լուցկու տուփերի, պիտակների և լուցկու հետ կապված այլ առարկաների հավաքածուն կոչվում է ֆիլումենիա:
Կախված ֆորմատից, տուփի երկարությունը տատանվում է 50,5-ից մինչև 56,5 մմ[3]:
Տուփի լայնությունը 37,5 մմ է[4]:
Տուփի բարձրությունը 18,5, 16,5 և 14,5 մմ է՝ կախված տուփի ֆորմատից[4]:
Նաև, մինչև հատուկ կոնտեյներների թողարկումն ու շրջանառության մեջ դնելը, լուցկու տուփը հանդիսանում էր կղանքի՝ անալիզի համար տեղափոխման տարածված տարա:
Լուցկու տուփերից սոսնձում էին մինի-կոմոդ՝ ռադիոդետալներ պահելու համար, կամ խաղալիք կահույք[5]։
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)