Լվածաղիկ մուգ կարմիր (լատին․՝ Tanacetum coccineum), բարդածաղկավորներ ընտանիքին պատկանող դեղաբույս։
Կարճ կոճղարմատով, ուղիղ ճյուղավոր ցողունով, փետրաձև մասնատված տերևներով, 20-80 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Մինչև 15 սմ երկարությամբ ստորին տերևները խոշոր են, իսկ վերիններն ու միջինները՝ փոքր և նստադիր։ Զամբյուղները առաջանում են առանձին ճյուղերի գագաթներին։ Փաթաթոցի տերևիկներն ունեն մուգ գորշագույն եզրաշերտ։ Եզրային լեզվակավոր ծաղիկները տարբեր գույների են, երբեմն նաև սպիտակ, դեղին խողովակաձև ծաղիկները հավաքված են զամբյուղների միջին մասում։ Պտուղները կարճ փոփուլիկով կողավոր սերմնիկներ են[1]։
Աճում է միջին և վերին լեռնային գոտիների խոտածածկ լանջերին, քարքարոտ վայրերում և մերձալպյան մարգագետիններում։ Հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում։ Գեղեցիկ գեղազարդային բույս է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկազամբյուղները, որոնք պարունակում են թունավոր բարդ եթերներ՝ պիրետրիններ, ցիներիններ, եթերային յուղ, սապոնիններ, խեժ և այլն։ Դեղագործության մեջ ծաղկազամբյուղներից ստանում են պիրետրիններ[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| Տաքսոնոմիա | |
---|
|
Տաքսոնի նույնացուցիչներ |
---|
| Tanacetum coccineum | |
---|
| Chrysanthemum coccineum | |
---|
|