![]() արաբ․՝ خديجة السلامي | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1966[1] |
Ծննդավայր | Սանաա, Եմեն[2] |
Կրթություն | Ջորջ Վաշինգտոն համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դիվանագետ, գրող և կինոպրոդյուսեր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 5543404 |
Խադիջա ալ-Սալամի (արաբ․՝ خديجة السلامي, 1966[1], Սանաա, Եմեն[2]), եմենցի կինոռեժիսոր (ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, օպերատոր և ձայնային ինժեներ), դիվանագետ և հասարակական գործիչ։ Համարվում է Եմենի առաջին կին կինոպրոդյուսերը[3] և ռեժիսորը[4][5]։
Խադիջա ալ-Սալամին ծնվել է Սանայում 1966 թվականին (հյուսիսային Եմենում քաղաքացիական պատերազմի ժամանակ) աղքատ մուսուլմանական ընտանիքում։ 11 տարեկանում նրա հորեղբայր Ալի ալ-Սալամին ստիպողաբար ամուսնացրել է նրան իր ծանոթի հետ՝ իրենից մի քանի անգամ մեծ տղամարդու հետ[4]։ Չնայած մոր հորեղբոր հավաստիացումներին, որ աղջկա ամուսնությունը կմնա զուտ «տնտեսական» մինչև իր 14-ամյակը, Խադիջան հարսանիքից անմիջապես հետո մի քանի շաբաթ ենթարկվել է սեռական բռնության, ինքնասպանության փորձ է կատարել և ի վերջո փախել ամուսնուց, ամուսինն ինքը վերադարձրել է նրան իր ծնողներին՝ հոգնած նրա դիմադրությունից։ Ավանդաբար սա «ամոթ է ընտանիքի համար», նրա ընտանիքի մեծ մասը (բացառությամբ մոր, որը ավելի վաղ տարիքում է ամուսնացել) մերժել են աղջկան։
Առանց ընտանիքի աջակցության, Խադիջան աշխատանք է փնտրել՝ ապրուստը վաստակելու համար[3][4]։ Գնացել է մի հեռուստատեսություն որտեղ փնտրել են աշխատակից մանկական ծրագրերի համար։ Հաղթելով քասթինգում՝ 1977 թվականից մինչև 1982 թվականը, Խադիջան առավոտյան դպրոցում սովորելը զուգակցել Է հեռուստատեսությամբ ցերեկային և երեկոյան աշխատանքի հետ՝ նախ մանկական հատվածում, այնուհետև՝ նորություններում[6]։
16 տարեկանում Խադիջա ալ-Սալամին ստացել է կրթաթոշակ Միացյալ Նահանգներում սովորելու համար[3], որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 1983 թվականից հաճախել է Վաշինգտոնի Մաունթ Վերնոն կանանց քոլեջը, ինչը ավարտել է 1986 թվականին[6]։ Ուսման ընթացքում ծանոթացել և ընկերացել է ԱՄՆ-ում Եմենի դեսպան Յահյա ալ-Մութավաքիլի հետ։ Այս բարեկամությունը հետագայում օգնել է նրան հանդիպել Եմենի մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչների հետ։
Դիպլոմով վերադառնալով Եմեն՝ Խադիջան ընտանիքի հետ տարաձայնությունների պատճառով երկար չի մնացել այնտեղ՝ նույն թվականին տեղափոխվելով Ֆրանսիա, որտեղ 1987-1988 թվականներին աշխատել է Եմենի դեսպանատանը՝ որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու[6]։ Հետագայում նա երկրորդ աստիճանի բարձրագույն կրթությունը շարունակել է Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում։ Կինոյի և հեռուստատեսության արտադրության ոլորտում նրա դիպլոմային աշխատանքը եղել է՝ «Կանայք Եմենում» վավերագրական ֆիլմը[6]։
1990 թվականին ամուսնացել է ամերիկացի լրագրող Չարլզ Հութի հետ։ 1994 թվականից շարունակել է աշխատել Ֆրանսիայում Եմենի դեսպանատանը, որպես մամուլի կցորդ և մշակութային կցորդ, ինչպես նաև դեսպանատան տեղեկատվական կենտրոնի ղեկավար։
Դիվանագիտական աշխատանքին զուգահեռ շարունակել է կինոարվեստը՝ ստեղծելով մի քանի տասնյակ վավերագրական և ուսումնական ֆիլմեր Ֆրանսիայի[4] և ԱՄՆ-ի տարբեր հեռուստաալիքների և համալսարանների համար։ Նրա աշխատանքներից շատերն այս կամ այն կերպ առնչվում են իսլամական հասարակության մեջ կնոջ դիրքին[3][5]։ 2012 թվականից թողել է դիվանագիտական աշխատանքը՝ կենտրոնանալով մուսուլման կանանց շարժման ֆիլմերի և վավերագրման վրա[7][8]։
Նա եղել է մի քանի կինոփառատոների ժյուրիի անդամ[6]։
2013 թվականին ամուսնու օգնությամբ հրատարակել է իր ինքնակենսագրականը «Շեբայի արցունքները» վերնագրով[3]։
2016 թվականին նա նկարահանել է «Ամինա» ֆիլմը՝ հիմնված իրական փորձության վրա։ Վաղ տարիքում ամուսնացած կնոջը մեղադրել են ամուսնու սպանության մեջ և դատապարտել մահապատժի։ Խադիջա ալ-Սալամին ոչ միայն ֆիլմ է նկարահանել Ամինայի ճակատագրի մասին, այլև նրա համար ներում է ստացել Եմենի նախագահ Ալի Սալեհից։
Ստեղծագործական և դիվանագիտական գործունեության համար արժանացել է մի շարք մրցանակների, մասնավորապես՝
{{cite web}}
: Check |author=
value (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խադիջա ալ-Սալամի» հոդվածին։ |
|