Խաղաղության աշտարակ (իսլ.՝ Friðarsúlan), Ջոն Լենոնին նվիրված հուշարձան Ռեյկյավիկից ոչ հեռու գտնվող Վիդեյ կղզում (Իսլանդիա)։ Հուշահամալիրը կառուցվել է նրա այրու Յոկո Օնոյի նախաձեռնությամբ, 2007 թվականին։ Օնոյի կողմից էլ մշակվել է հուշահամալրի դիզայնը։
Աշտարակի կառուցումը սկսվել է Ջոն Լենոնի ծննդյան օրը՝ 2006 թվականի հոկտեմբերի 9-ին, և տևել է ուղիղ մեկ տարի։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 9-ին։ Բացման արարողությունը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։ Ներկա էր Յոկո Օնոն իր որդու՝ Շոն Լենոնի հետ, Ռինգո Սթարը և Օլիվիա Հարիսոնը՝ Ջորջ Հարիսոնի այրին և նրա որդին[1]։ Փոլ Մաքքարթնին հրավիրված էր, բայց դատական գործընթացի պատճառով չէր կարողացել ներկա գնտվել։ Յոկո Օնոն իր ելույթում ասել է, որ «այս աշտարակը լավագույնն է, ինչ նա և Ջոնը երբևէ արել են»։ Աշտարակը խորհրդանշում է Յոկոյի և Ջոնի՝ ամբողջ աշխարհում խաղաղության քարոզարշավի շարունակությունը, որը նրանք սկսել են 60-ականներին[2]։
Լուսավորությունն աշխատում է ոչ կլոր տարին․ դրանք միանում են հոկտեմբերի 9-ին (Ջոն Լենոնի ծննդյան օրը) և աշխատում են մինչև դեկտեմբերի 8-ը (մահվան օրը), ինչպես նաև դեկտեմբերի 21-28-ը։ Նոր տարվա առաջին օրը լուսարձակներն աշխատում են մինչև լուսաբաց[2]։
Հուշարձանն իրենից ներկայացնում է սպիտակ քարից պատվանդան, որի վրա փորագրված են «Պատկերացրու խաղաղությունը» բառերը 24 լեզուներով։ Աշտարակը ճառագայթվում է դեպի երկինք ձգվող լույսերով։ Աշտարակի անվանումը և արձանագրությունները ուղերձ են խաղաղության յուրօրինակ հիմին՝ «Imagine»-ին, որը կատարում է Ջոն Լենոնը։
Պարզ եղանակին ճառագայթները հասնում են մինչև 4 կմ[3]։ Լուսարձակների համար էներգիան արտադրում են երկրաջերմային աղբյուրները։ Ընդհանուր հզորությունը հավասար է մոտավորապես 75 կվտ։
Սյան վրա ներկայացված է «Պատկերացրու խաղաղությունը» նախադասությունը 24 տարբեր լեզուներով․
անգլ.՝ IMAGINE PEACE | սվահիլի՝ TUFIRIENI AMANI |
ճապ.՝ 平和な世界を想像してごらん | իսլ.՝ HUGSA SÉR FRIÐ |
կորեերեն՝ 평화를 꿈꾸자 | թուրքերեն՝ BARIŞI DÜŞLE |
չինարեն՝ 想像世界有了和平 | պարս.՝ به صلح بیندیش |
արաբ․՝ احلم سلام | ֆիլիպ․՝ ILARAWAN ANG MUNDONG MAPAYAPA |
պորտ.՝ IMAGINA A PAZ | թամիլերեն՝ சமாதானத்தை நினையுங்கள் |
ռուս.՝ ПРЕДСТАВЬТЕ СЕБЕ МИР | հունգ.՝ KÉPZELD EL A BÉKÉT |
հինդի՝ शान्ति की कल्पना करें | ֆիններեն՝ KUVITTELE RAUHA |
գերմ.՝ STELL DIR VOR ES IST FRIEDEN | վրաց.՝ წარმოიდგინეთ მშვიდობა |
իտալ.՝ IMMAGINA LA PACE | տիբեթերեն՝ ཞི་བ་སྒོམས་ |
ֆր.՝ IMAGINEZ LA PAIX | եբրայերեն՝ חלום שלום |
իսպ.՝ IMAGINA LA PAZ | ինուկտիտուտ՝ ᓴᐃᒪᖃᑎᒌᑦᑕ |
աշտարակերից մեկի վրա կա հետևյալ գրությունը․
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղության աշտարակ» հոդվածին։ |
|