Խաղողի հյութ

Խաղողի հյութը բաժակում

Խաղողի հյութ, հյութ, որը պատրաստված է խաղողի պտուղներից։ Այն հումք է ծառայում գինու և այլ ըմպելիքների արտադրության համար։ Խաղողի հյութի արտադրության մնացորդներն օգտագործվում են տարբեր մթերքներ պատրաստելու համար։ Հյութը պարունակում է գլյուկոզա, պտղաշաքար, օրգանական թթուներ, հանքային նյութեր, ամինաթթուներ։ Խաղողի հյութը օգտակար է մի շարք հիվանդությունների ու ֆունկցիոնալ խանգարվածության դեպքում[1]։

Բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված խաղողի տեսակից և դրա արտադրության վայրի կլիմայական պայմաններից՝ հյութի մեջ օրգանոլեպտիկ հատկություններն ու նյութերի պարունակությունը կարող է նշանակալիորեն տարբերվել։ Խաղողի հյութը պարունակում է գլյուկոզա, պտղաշաքար, օրգանական թթուներ (գալաթթու, գալիլաթթու, կաֆեաթթու, վիտամին C, քլորաթթու, նիկոտինաթթու), հանքային նյութեր, ամինաթթուներ (պրոլին, արգենին, սերին, տրիպտոֆան, ալանին, մոտիոնին և այլն)։ Քամելուց ստացված խաղողի հյութի արտադրության գործընթացում քուսպերի ու նստվածքների մեջ մնում են ճարպային լուծվող վիտամիններ, մակրո և միկրո տարրերի մի մասը, ամինաթթուներ։ Օգտակար նյութերի մի մասն էլ նաև կորչում է հյութի պարզեցման ու կայունացման արդյունքում[2]։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային պայմաններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային պայմաններում խաղողի հյութ պատրաստելը դժվար չէ։ Սկզբում խաղողը լվանում են և մաքրում պտղակոթերից։ Ոչ մեծ քանակի հյութի պատրաստման համար օգտագործում են մեխանիկական կամ էլեկտրական հյութաքամիչ, մսաղաց, քամիչ կամ խոհանոցային կոմբայն։ Մեծ քանակի խաղողի հյութ ստանալու համար օգտագործում են ձեռքի ճնշման մամլիչներ։ Ճնշամամլիչներից կամ հյութաքամիչից ստացված հյութը կարելի է միանգամից օգտագործել կերակրի մեջ։ Մնացած դեպքերում ճզմված հատապտուղներից կամ խյուսից ստացված հյութը պետք է քամվի մաղով կամ մառլյայով։ Թարմ քամված հյութը երկար չի պահպանվում։ Այն կարելի է պահպանել՝ ենթարկելով ջերմային մշակման, լցնելով ստերիլ տարաների մեջ և հերմետիկ փակելով։ Հյութը պետք է պահպանել սառցարանում։

Արդյունաբերական արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղողի հյութ՝ պատրաստաված արդյունաբերական եղանակով

Խաղողից հյութի մշակման արտադրությունը սովորաբար գտնվում է խաղողի այգուց ոչ հեռու։ Հավաքած խաղողը բեռնատարներով տեղափոխվում է արտադրամաս։ Սկզբում խաղողը լվանում են և որակի ստուգման համար ուղարկում են ստուգման փոխակրիչ։ Հաջորդ փուլում տեղի է ունենում խաղողի կեղևազրկում և հատապտուղները տրորում են տրորիչ մեքենայով։ Տրորիչ մեքենայում տրորման արդյունքում առաջացած խաղողահյութը լցվում է կուտակային տարայի մեջ, իսկ քուսպն ուղարկվում է ճնշամամլիչ, որից հետո ճզմված հյութը նույնպես ուղարկվում է կուտակային տարա[3]։

Հետագայում հավաքված հեղուկը անցնում է խիստ ֆիլտրացման, պարզեցվում է կոագուլացիան (ցրման համակարգ), (երկօքսիդ սիլիկոն և կերակրի ժելատին) ուղարկվում է ցենտրիֆուգ։ Այս փուլից հետո այն անցնում է միկրոֆիլտրացիայի միջով և արհեստական սառեցման միջոցով։ Հետագայում տեղակայման գործընթացում հեղուկ ածխաթթու գազի ազդեցության ներքո առանձնացնում են գինեքարը և ֆիլտրացիայի ժամանակ հեռացնում են նստվածքները։ Խաղողի հյութի մշակման հետագա փուլերում այն ենթարկվում է դեիզացիայի և ուղարկում փաթեթավորման և պաստերիլիզացման[3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Виноградный сок // Технология консервирования плодов, овощей, мяса и рыбы / Под ред. Б. Л. Флауменбаума. — 2-е. — М.: «Колос», 1993. — С. 148—151. — 320 с. — (Учебники и учеб. пособия для студентов высших учебных заведений). — 6 700 экз. — ISBN 5-10-001708-2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Митракова С. И. Оценка сортов винограда для производства сока // Научный журнал КубГАУ. — 2009. — № 50.
  2. Сосюра Е. А., Бурцев Б. В., Гугучкина Т. И. Напиток функционального назначения на основе виноградного сока // Вестник АПК Ставрополья. — 2011. — № 4. — С. 18—21.
  3. 3,0 3,1 Тагирова П. Р. Технологические приемы переработки винограда // Политематический сетевой электронный научный журнал Кубанского государственного аграрного университета. — 2014. — № 100. — С. 521—533.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]