Խիզախը և գեղեցկուհին թուրքերեն՝ Cesur ve Güzel | |
---|---|
Ժանր | մելոդրամա |
Երկիր | Թուրքիա |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Ալի Բիլգին |
Գլխավոր դերերում | Քվանչ Տատլըտուղ և Տուբա Բույուկյուսթուն |
Պրոդյուսեր | Թոյգար Իշըքլը |
Սցենարիստ | Էջե Յորենչ |
Օպերատոր | Քերեմ Չաթայ Պելին Դիշթաշ Յաշարօղլու |
Երաժշտություն | Թոյգար Իշըքլը |
Պատմվածքի վայր | Չաթալջա |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 32 |
Էկրաններին է | նոյեմբերի 10, 2016-ից հունիսի 22, 2017-ը |
Հեռուստաալիք | Star TV |
Ընկերություն | Ay Yapım |
Պատկերի ձևաչափ | 576i (16:9 SDTV) 1080i (HDTV) |
Ձայնի ձևաչափ | Stereo |
Պաշտոնական կայքէջ |
Խիզախը և գեղեցկուհին (թուրքերեն՝ Cesur ve Güzel), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV-ով։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Քըվանչ Թաթլըթուղը և Տուբա Բույուկյուսթունը[1]։ Հեռուստասերիալի ռեժիսորը Ալի Բիլգինն է, իսկ պրոդյուսերը՝ Թոյգար Իշըքլըն։ Հեռուստասերիալը պատմում է Ջեսուրի մասին (խիզախ), ով գալիս է Ստամբուլի արբանյակ քաղաք Քորլուդաղ, որպեսզի վրեժ լուծի Թահսին Քորլուդաղից։ Վերջինիս պատճառով Ջեսուրի ընտանիքը աղքատացել է։ Երբ Ջեսուրը իմանում է, որ Շյուհանը (գեղեցկուհին) Թահսինի դուստրն է, նա որոշում է հարվածել թշնամու ամենաթույլ կետին։ Սակայն չի էլ գիտակցում, որ սիրահարվում է աղջկան։
|